Փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող ձեռներեցների բողոքի ակցիաները որակական առումով էապես տարբերվում են նախկինում տեղի ունեցած բոլոր ակցիաներից: Այսօր սակայն ինձ դուր չեկավ այն ձեռներեցի պահվածքը, որը վարչապետի մոտից դուրս գալուց հետո նրա գովքն էր անում քիչ չէ, դեռ ստիպեց, որ մարդիկ ծափահարեն: Ի՞նչ է, վարչապետն անտեղյա՞կ էր օրենսդրական նախաձեռնությանը, քանի օր է՝ չի հանդիպում մարդկանց, հանկարծ այսօր լավը դարձա՞վ: Պարզ հաշվարկ էր, հենց ԲՀԿ-ն հայտնվեց ժողովրդի կողքին, վարչապետը բարիացավ, հա՞: Կամ ԲՀԿ պատգամավորներն ինչո՞ւ քաղաքականացրին՝ բարձրախոսով հնչեցնելով իրենց առաջնորդի անունը: Ես չեմ հասկանում նաև ՀՀԿ այն պատգամավորներին, որոնք մամուլում տպագիր հարցազրույց են տալիս, քննադատում են, ասում, որ ժողովրդի կողքին են, բայց գործնականում ոչինչ չեն անում որպես պատգամավոր: Իսկ եթե չի ստացվում, հարկավոր է մանդատը վայր դնել և իսկապես կանգնել ժողովրդի կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել