Սիրելի հայեր, հիշեցնեմ, որ վանատուրցի փոքրիկ Արամ Կարապետյանին փետրվարի 27-ին վիրահատել են Մոսկվայի Դմիտրիյ Ռոգաչյովի անվան մանկական արյունաբանական, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կլինիկական կենտրոնում, վիրահատությունը լավ է անցել, մեր պստիկն իրեն լավ է զգում: Վիրահատության ողջ գումարը՝ 300 000 ՌԴ ռուբլի, հիվանդանոց փոխանցում է կատարել Մոսկվայի Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամը: Խոնարհում մեծատառերով Մարդուն:
Այս պահի դրությամբ մենք ունենք 150 000 Ռդ ռուբլի և 500 ԱՄՆ դոլար առձեռն և հաշվեհամարներին 142 000 ՀՀ դրամ և 2000 ՌԴ ռուբլի: Արամիկի հետագա բուժման, ճառագայթում և քիմիա ստանալու համար մեզ պակասում է մոտ 15 000 ԱՄՆ դոլար և օրական 4000 ՌԴ ռուբլի պալատի մուծման համար, չհաշված այլ ծախսերը, որը երիտասարդ ընտանիքը պարզապես ի զորու չէ անել։ Հուսանք, որ բոլորս մեր փոքրիկ ներդրումը կունենանք Արամիկին օգնելու գործում:
ՎՏԲ Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝
ՀՀ դրամ 16025079658000
ԱՄՆ դոլար 16025079658001
Եվրո 16025079658002
Ռուս. ռուբլի 16025079658003
Հաշվետեր՝ Շահեն Կարապետյան
Կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝
8926 736 8877
098010762 Շահեն, հայրն է
8926 736 8677
098469650 Մերի, մայրն է




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել