Tert.am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի ընդունած հռչակագրին` ասաց, որ սա առաջին փաստաթուղթն է, որն ընդունվել է պետական հանձնաժողովի կողմից, որն իր մեջ ներառում է սփյուռքյան բոլոր տարածքային կառույցները:

«Բուն հռչակագիրն արդեն մեծ երևույթ  է: Այն նաև մեծ պատասխան է նրանց, ովքեր ասում են, թե հայերը սփյուռքում և այստեղ տարբեր ցանկություններ ունեն»,-ասաց նա և նշեց, որ սա նաև հայ ժողովրդի միասնական լինելու պատասխան է:

Նա շնորհակալություն հայտնեց տարածաշրջանային  հանձնախմբերին, որոնք համաձայնեցին այն հրապարակել Ծիծեռնակաբերդում:

Ինչ վերաբերում է պահանջատիրական թղթածրարին, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ հասկանում է, թե բոլորին դա շատ հետաքրքրում է, սակայն եթե ցանկանային փակագծերը բացել, ապա արդեն արված կլիներ:

Նա նշեց, որ իրենք հստակ ժամանակացույց չեն դրել, թե երբ իրավական խումբը կբերի վերջնական փաթեթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել