Բոլորին հայտնի է, որ երջանկությունը փողով չես կարող գնել: Բայց չգիտես ինչու մենք մեզ այնպես ենք պահում, կարծես ,եթե փողը մի քիչ ավելի շատ լիներ մենք երջանիկ կլինեինք: Բոլորն ուզում են դառնալ հարուստ, չնայած, որ գիտեն. հարստությունը երջանկության հոմանիշը չէ: Մենք ձգտում ենք ավելի շատ գումար աշխատել՝ մտածելով, որ դրանից կյանքը ավելի լավը կլինի: 
Դա չէ մեզ երջանկացնում: Կարևոր չէ մենք ինչքան ենք աշխատում, ինչքան շատ գումար ունենք այս պահին, ինչքան լավն է մեր հագուստը կամ մեր ավտոմեքենան, ինչքան նոր է խաղալիքը, ոչինչ այս ամենից մեզ չի օգնի լինել երջանիկ: Եվ ցավալի է, որ տասնամյակներ է անցնում, մինչև մենք գիտակցում ենք այս ամենը:
Այսպիսով ի՞նչն է մեզ երջանկացնում:Հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, թե ինչպե՞ս են ապրում, ի՞նչն է իրենց երջանկացնում ,ինչքանո՞վ են երջանիկ, չնայած, որ ունեն բավականին գումար և այլն, նման հարցերի պատասխաններից սոցիոլոգնեը պարզել են երեք բաղադրիչներ՝ երջանիկ կյանքի համար: 
Ահա այդ երեքը.
1. Լավ հարաբերություններ: Յուրաքանչյուր մարդուն անհրաժեշտ է ջերմ հարաբերություններ: Ամուր հարաբերություններ, այլ խանգարող մարդկանցից հեռու: Ամուսնություն, կամ սիրային հարաբերություններ, իսկական ընկերություն, շփումը ընտանիքի անդամների հետ մեզ երջանիկ լինելու հնարավորություն է տալիս: Ի՞նչ անել: Ամեն օր ժամանակ գտնել որպեսզի շփվել հարազատ և մոտ մարդկանց հետ, ասել նրանց, որ նրանք կարևոր են ձեզ համար, լսել թե ինչ են խոսում նրանք և զարգացնել հարաբերություններ:
2. Պոզիտիվ մտածելակերպ: Այն հանդիսանում է որպես լավագույն միջոց նպատակին հասնելու համար, նաև պարզվել է որ պոզիտիվ մտածելակերպով ապրելը երջանիկ լինելու ամենակարճ ճանապարհն է: Լավատեսությունը և սեփական արժանիքների հանդեպ հարգանքը ցայտուն արտահայտվում է, այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են երջանիկ կյանքով: Երջանիկ մարդիկ գիտեն՝ ինչպես կառավարեն իրենց կյանքը և դրական են նայում կյանքին: Ի՞նչ անել: Թող պոզիտիվ մտածելակերպը դառնա սովորություն: Իրականում այն պետք է դառնա ամենից կարևոր սովորությունը: Փոխարինեք բոլոր բացասական մտքերը դրականով: “Չեմ կարող”-ի փոխարեն մտածեք “ես կարող եմ”: Հնարավոր է այս ամենը ձեզ թվա հիմարություն, բայց այնուամենայնիվ կարող եմ հաստատ ասել, որ այն
ամեն անգամ աշխատում է:
3. Ծախս: Մեկն է այն վիճակներց, երբ կենտրոնացած ես ինչ-որ գործում կամ ինչ-որ խնդրի համար ջանք ես թափում: Երբեմն մենք այնքան են խրվում աշխատանքում, որ կորցնում ենք ժամանակի զգացողությունը: Բավականություն ստացած մեր աշխատանքից կամ հանգստից, որը ձեռք ենք բերել այս վիճակում, անպայման մեզ երջանկություն է պատճառում: Մարդիկ բավականություն են ստանում ոչ այն ժամանակ, երբ անիմաստ և պասիվ անց են կացնում ժամանակը, այլ տարված աշխատում են ինչ-որ մի հետաքրքիր գործով: Ի՞նչ անել: Գտնել որևէ հոգեհարազատ զբաղմունք: Իրականում դա շատ կարևոր քայլ է: Գտնել մի գործ, որը իրականում կգերի Ձեզ: Անջատեք հեռուստացույցն ու այն ամենը, ինչ կարող է շեղել և սկսեք անել այն, ինչ կհետաքրքրի է և դուր է գալիս:

Այժմ Դուք գիտեք երջանիկ լինելու երեք բաղադրիչները:Բաց մի թողեք դրանցից և ոչ մեկը և այն միշտ Ձեր կողքին կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել