Հարվային Աֆրիկայի Պրետորիա բնակավայրի «The Farm Inn» արգելոցում Հանթեր անունով յոթ շաբաթական վագրը խաղում է Չելսի անունով 10 շաբաթական շնիկի հետ։
Վայրի բնության լուսանկարիչ Սայմոն Ֆիլպոլթսը լուսանկարել է Նորթ Շայր բնակավայրի Ուենսլիդեյլ բնակավայրում ձնագունդ պատրաստող կարմիր սկյուռիկին։
Հումհամայում Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերի զինվորները պարում են զորահանդեսից առաջ։
Բաղդադում ռումբի պայթյունի հետևանքով օդ բարձրացող ծուխը։
Պակիստանի կողմից ռմբակոծության արդյունքում Հնդկաստանի Քաշմիրի սահմանին գտնվող Արնիա գյուղի շինություններից մեկի պատին բացված անցքից նայող հնդիկ գյուղացին։
Ֆրանսիայում Նիսի 131-րդ կառնավալի նախապատրաստական աշխատանքների ընթացքում տղամարդն ավարտին է հասցնում Ռոուլինգ Սթոունզ խմբի սոլիստ Միք Ջագերի հսկայական արձանը։
Տատու արվեստով ու բոդիարտով զբաղվող Կալա Կայվին լուսանկարվում է Կարակասում տեղի ունեցող «Venuzuela Expo Tattoo» միջոցառման ժամանակ։ Կայվին, ունենալով աշխարհի ամենալայն ականջի անցքերը, որոնց տրամագիծը հասնում է 109 մմ-ի, Գինեսի աշխարհի ռեկորդակիր է։
Ուկրաինացի գեղասահորդներ Ալեքսանդրա Նազարովան ու Մաքսիմ Նիկիտինն ազատ ոճի իրենց պարն են ներկայացնում Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում կայացող Եվրոպական գեղասահքի առաջնությանը։
Փարիզի «Haute Couture» նորաձևության շոուին մոդելը ցուցադրում է Զուհեր Մուրադի ստեղծագործությունը։
Կոստա Ռիկայի Սան Խոսե քաղաքում փոթորկոտ մութ ամպերի տակ կազմավորված ծիածանը։
Բաղդադում իրաքցի արվեստագետ Աքիլ Խրիֆը ցուցադրում է մաշված կոշիկներից ստեղծված իր ստեղծագործությունները, որոնք պատկերում են ջիհադիստներին։ Արվեստագետը, հին կոշիկներն օգտագործելով, ցուցադրում է ԻԼԻՊ-ի չարագործների «այլանդակությունը»։
Զբոսաշրջիկները քայլում են Չինաստանի Հունան նահանգի Ժանգջիաջի բնակավայրի Տյանմենի լեռնային հանգստյան տան տարածքի՝ սառույցով պատված ու մառախուղով շրջապատված կամրջի վրայով։