Կառավարության դիմաց հավաքված ՓՄՁ ներկայացուցիչների պահանջին` կապված շրջհարկի նոր օրենքի հետ, այսօր կարծես գործադիրի կողմից որոշ չափով հստակեցում տրվեց, և անիվը շարժվեց:

Ինչպես գիտենք, տնտեսվարողներն արդեն մի քանի օր է՝ փորձում են տարբերակներ առաջարկել գործադիրին՝ հարցին խելամիտ լուծում տալու համար: Հանրության մոտ այս հարցի վերաբերյալ ձևավորվել են տարբեր մոտեցումներ, մասնավորապես, կարծիքներ են հնչում, որ ոչ մի դեպքում չպետք է գնալ երկխոսության գործադիրի ներկայացուցչների հետ (այս տարբերակին ցուցարարները նույնպես հակված էին) մյուս մասն էլ կարծում էր, որ երկխոսությունը պարտադիր է նմանատիպ խոշոր տրամաչափի խնդրի պարագայում:

Այնուամենայնիվ, կառավարության կողմից երկխոսության առաջարկն ընդունվել է, և գործադիրի ղեկավարը հրավիրել է 15 հոգանոց խումբ՝ տնտեսվարողների հետ երկխոսության և քննարկումների համար: Վարչապետը վերջիններիս հետ քննարկել է մի շարք խնդիրներ:

Նման հարթության վրա քննարկումները, կարծում եմ, կտան իրենց արդյունքները, և գործադիրը ՓՄՁ ներկայացուցիչների հետ հնարավոր է գա ընդհանուր հայտարարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել