«The Daily Mail»-ը հաղորդում է, որ Հնդկաստանում տղամարդը ձերբակալվել է սպանության մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել է ողջ-ողջ թաղել 10-ամյա դստերը։ 

Տրիպուրա շրջանի Պուտիա գյուղում համագյուղացիները ոստիկանությանն են դիմել՝ զգուշացնելով, որ Աբուլ Հուսեյնը փորձում է իր տան բակում թաղել դստերը։
Ոստիկանությունն, արագ ժամանելով, հայտնաբերել է ձեռքերն ու ոտքերը կապված, իսկ բերանը կպչուն ժապավենով փակած աղջկան։

An Indian father has been arrested for attempted murder after trying to bury his ten-year old daughter alive

Ոստիկանները հայտնել են, որ տղամարդը ցանկացել է ազատվել իր աղջիկ երեխայից, քանի որ ատել է նրան ու միշտ ցանկացել որդի ունենալ։
Հուսեյնը փորձել է սպանել երեխային, քանի դեռ նրա մայրը տանը չէր: Մայրը, սակայն, անսպասելիորեն վերադարձել էր, երբ Հուսեյնն աղջկան մինչև իրանն արդել թաղել էր։ Հուսեյնը զամբյուղով ծածկել էր դստեր գլուխը՝ գործն ավելի ուշ ավարտին հասցնելու համար, սակայն կինը կասկածելով հարևաններից օգնություն էր խնդրել, ովքեր էլ ոստիկանությանն են դիմել։

The dad threw a bamboo basket over his daughters head to hide her from her mother when she returned home. He intended, its alleged, to come back and finish burying her
Աղջիկը, ով նաև ծեծի էր ենթարկվել հոր կողմից, այժմ լավ է և գտնվում է մոր ու մոր հարազատերի խնամքի տակ, իսկ տղամարդը ձերբակալվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել