Արդյո՞ք արժանի է, թե ոչ Վարդան Պետրոսյանը 5 տարի պատժի: Այսօր էս հարցը ֆբ-ում ամենաքննարկվող հարցերից մեկն է, ու ինչպես միշտ, ՖԲ հայությունը բաժանվել է երկու մասի՝ 
1. Արժանի ա՜:
2. Դատով երեխեքին հետ չես բերի:

Ես կիսում եմ երկու մասերի կարծիքները: Իհարկե, եթե մի պահ մոռանանք, թե Վարդան Պետրոսյանն ով ա, ապա կարանք առանց մի վայրկյան վարանելու ասենք, որ 2 երեխայի մահվան պատճառ դարձած մարդը պետք է դատվի: (Վարդանի ով լինելու մոռանալը օգնում է միայն սթափ դատելուն):
Իհարկե նաև ճիշտ է էն վարկածը, որ 50 տարի էլ նստի, մեկ ա՝ երեխեքին հետ չես բերի.... Էտ էլ զուտ տրամաբանականով ճիշտ ա.... Բայց էս դեպքում էլ վստահ եմ, որ հիմա բանտերում նստած մարդիկ, որոնք 98 տարեկան տատիին պատահական ավտոյի տակ են քցել, սպանել, նստած մարդն էլ 80 տարի էլ նստի, մեկ ա՝ էտ տատուն հետ չես բերի: Էս տրամաբանությամբ էլ որ շարժվում ես, պիտի ոչ մեկ էլ չի նստի, որովհետև ինչքան էլ դատես, ոչինչ հետ չես բերի:

Ես հասկանում եմ, որ երկու կողմի դատողություններն էլ ճիշտ են իրենց համար: 
Մահացած երեխաների ծնողներին չես կարա ասես. «Դե Վարդանը որ 1000 տարի նստի, էրեխեքիդ հետ կբերե՞ս, քանի որ իրենց մոտ էտ տրամաբանությունը չի աշխատում, իրանք հետ բերելու մասին չեն մտածում էլ, իրենք սգում են, իրենք ուզում են՝ մեղավորը պատիժ կրի, որ գոնե սրտները հովանա, ու իրենց համար կարևոր չի՝ Վարդանը ով ա, իրենց համար Վարդանն իրենց երեխեքի մահվան մեջ մեղավորն ա:

Վարդանի երկրպագուներին ու հարազատներին էլ եմ հասկանում, որ իրենք ասում են՝ մեկ ա, էտ երեխեքին հետ չես բերի, նստելու իմաստը ո՞րն ա, հաշտվեք ու վերջ, ու մենք էլ ենք սգում ձեր ցավը: Էս կողմն էլ իրա կողմից ա ճիշտ ասում:

Այնպես որ, ինչքան էլ ուզում եք առաջին գրած հարցիս պատասխանը փնտրեք, միևնույն է, չեք գտնի, քանի որ քննարկման երկու կողմերն էլ իրենց հերթին իրենց համար ճիշտ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել