Իռլանդացի Դիրդրե Մքդոնելը առաջին չափահասն է, ով վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ նրա ողնաշարի մեջ մագնիսներ են տեղադրվել դրա թեքվածությունն ուղղելու նպատակով։ 
Կինը 30 տարի է անցկացրել ցավերի մեջ այն բանից հետո, երբ նրա մոտ սկոլիոզ է հայտնաբերվել։ 

Deirdre McDonnell, from Drogheda, County Louth, spent 30 years in pain after being diagnosed with scoliosis She is thought to be the first adult in the world to have a pioneering operation to insert magnetic rods in her spine to correct her scoliosis
The 34-year-old was diagnosed as a newborn and underwent her first operation when she was just six weeks old. The condition, which causes an abnormal curvature of the spine, caused Miss McDonnells spine to bend in the shape of a C, curved at 130 degrees Since her operation she is standing tall for the first time

Վիրաբույժներն առաջին անգամ են իրականացրել այս վիրահատությունը չափահասին, որը հայտնի է որպես «մագնիսական ընդարձակման կառավարվող համակարգ», և որի ժամանակ ողնաշարում պտուտակներով մագնիսային ձողեր են տեղադրվում։
Այս ձողերն այնուհետև կարող են կառավարվել ողնաշարի թեքվածությունը՝ այն ուղղելու նպատակով։ Մինչ այժմ 22,700 դոլար արժողություն ունեցող այս վիրահատությունը միայն երեխաների համար է իրականացվել, քանի որ ենթադրվում էր, որ այն միայն հիվանդության սկզբնական շրջանում՝ մինչև 10 տարեկանը, կարող է արդյունավետորեն ազդել։

The pioneering MAGEC rod operation involves surgeons inserting magnetic rods, pictured, screwing them into the patients spineDoctors are then able to externally control the magnetic rods to help straighten the spine (stock picture)

34-ամյա աղջկա բարեհաջող վիրահատությունից հետո վիրաբույժները հույս ունեն, որ իմպլատները կօգնեն նաև այլ չափահասների, ովքեր տարբեր անարդյունավետ միջոցների են դիմել ողնաշարն ուղղելու համար, սակայն դրանցից և ոչ մեկը չի օգնել նրանց։

Մքդոնալդը կիսվել է՝ նշելով, որ նախկինում միայն կարճ հեռավորություն էր հաղթահարում, այն էլ ցավերով, այնինչ վիրահատությունից հետո նա արդեն հաճույք է ստանում զբոսանքներից։

Ավելի քան 30 տարի անօգուտ վիրահատություններից ու ցավազրկողներից հետո վերջապես հույսով եմ լցվել ապագայի նկատմամբ։  

She said: Im no longer in pain, and I feel so much more confident in myself. I feel so lucky to have been able to have this operation - it really has changed my life

Առաջին վիրահատությունը վիրաբույժներն իրականացրել են, երբ նա ընդամենը վեց շաբաթական էր։
Նրան ախտորոշել են բծային սկոլիոզ, որը հայտնաբերվում է ամեն 10,000 նորածիններից մեկի մոտ։ Նրա ողնաշարն այնքան վատ էր ձևավորված, որ բժիշկները զգուշացրել էին, թե նա չի ապրի մինչև յոթ տարեկանը լրանալը։ Հաջորդ տասը տարիների ընթացքում նա 8 տարբեր վիրահատությունների է ենթարկվել, որով բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը։
Ի զարմանս բժիշկների՝ նրան հաջողվեց ապրել ու նույնիսկ կրթություն ստանալ ուսուցիչ դառնալու համար։ Սակայն շուտով հիվանդության ախտանշանները սկսեցին թույլ չտալ նրան աշխատել։ 

Իմ ողնաշարը 130 աստիճանով թեքվել  էր, ինչի պատճառով ողնաշարը «C» տառի տեսքն էր ընդունել՝ թույլ չտալով թոքերիս շնչելիս բացվել։ Դրանք միայն 30 տոկոսով էին աշխատում։
Այդ պատճառով ես հաճախ թոքերի բորբոքում էի ունենում։

Ամեն ինչ այնքան վատ էր, որ բժիշկները նրան ասել էին, որ նա կարող է մահանալ 10 տարվա ընթացքում, եթե վիրահատության չենթարկվի։
Չնայած մագնիսներով իրականացվող տեխնոլոգիան գոյություն ունի դեռ 2011թ․ից, բժիշկներն այն երբեք հնարավոր տարբերակ չեն ընդունել, քանի որ նախկինում այն իրականացվել էր միայն երեխաների համար։

Miss McDonnells spine was so malformed that doctors warned she wouldnt live past the age of seven Scoliosis comes from the Greek word skoliosis which means crooked

Այնուամենայնիվ, այլևս ոչ մի հնարավոր տարբերակ չունենալով՝ բժիշկները որոշել են փորձարկել նաև այս տարբերակը։ Վիրահատությունն իրականացվել է Դուբլինի «Tallaght» հիվանդանոցում։ Վիրահատությանը հաջորդած մի քանի ամիսների ընթացքում ողնաշարը որոշակի չափով ուղղվել է։ Այժմ հիվանդությունն ամբողջովին հաղթահարած Մքդոնելը նշել է, որ հույս ունի առողջ ու երջանիկ ապագա ունենալ իր ընկերոջ՝ 32 –ամյա Ռոբի Սլեթլիի հետ։
Մասնագետները նշել են, որ այս տեխնոլոգիայի առավելությունը կայանում է նրանում, որ հիվանդները միայն մեկ վիրահատության են ենթարկվում, իսկ ողնաշարի ուղղումը կատարվում է արտաքին հեռակառավարման միջոցով, որն անցավ է ու իրականացվում է առանց անզգայացման։
Հաշվարկվում է, որ աշխարհում մոտավորապես 273 միլիոն մարդ է տաառապում սկոլիոզից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել