Alan Barnfield, 44, arriving at Sheffield Crown Court.

Ինչպես հաղորդում է բրիտանական Тhe Telegraph պարբերականը, դատարանում հիմա քննվում է այս մարդու գործը, ում մեղադրում են երկու պոնիների՝ մութ անտառ տանելու և դրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։

Ալան Բարնֆիելդը, ով բնութագրվում է որպես սեքսուալ շեղումներ ունեցող մարդ, հայտնաբերվել էր ոստիկանների կողմից այն բանից հետո, երբ ահազանգ էր ստացվել բնակիչներից։ Ինչպես իրենց ցուցմունքներում նշանակել են այլասերվածին ձերբակալող ոստիկանները՝ «Նա ահավոր քրտնած էր, ու նրա վրայից շատ ուժեղ ձիու հոտ էր փչում»։

Նրա մոտ հայտնաբերել էին դեզոդորանտ, էլեկտրական մալուխ, ջրով լի տարա, շորի կտոր, շան մետաղական շղթա և երկու շիշ Lucozade։ Դատարանում ապացուցվել էր, որ երկու պոնիներից մեկից վերցված ԴՆԹ նմուշները պատկանում են 44-ամյա Բարֆիլդին։ Բացի դրանից, նրա բջջայինում հայտնաբերվել էր զոոֆիլական պոռնոգրաֆիկ կոնտենտ։

Ձիերի սեփականատեր Ջոդի Ուոլթոնը հայտնաբերել էր, որ իր պոնիներից մեկը լավ չի զգում սեռական ոտնձգության հաջորդ օրը, ինչից հետո դիմել էր անասնաբույժի, որպեսզի ձիուն հետազոտեն։ 

Մեղադրող դատախազը հայտնել էր դատարանում, որ Բարֆիլդին նկատել էին ձիերի վզից ինչ-որ բան կապած՝ դրանց մութ անտառ տանելիս։ Նրան տեսել էլ 2012 թվականի օգոստոսի 8-ի կեսգիշերին մոտ։ Ըստ դատախազի՝ սեռական ոտնձգությունը տեղ է գտել հենց այդ անտառածածկ տեղանքում՝ օտար աչքերից հեռու։

Բարֆիլդը, ով Հարավային Յորքշիրի բնակիչ է, պնդում է, որ նա պարզապես զբոսնում էր ձիերի հետ ու հերքում է, որ ինքը բռնաբարել է կենդանիներին։ Դատական պրոցեսը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել