Ցանկությունների կատարման ճանապարհի 10 հիմնական սխալները 
Պատկերացրեք Ձեզ ապագայում:
Որպեսզի ցանկությունները կատարվեն, պետք է պատկերացնել, որ ցանկացածդ տեղի է ունենում այս պահին: Օրինակ, եթե դու ցանկանում ես լինել ծովափում պատկերացրու իբրև հիմա պառկած ես ավազին, քո ոտքերը զգում են ծովի ջուրը: Իսկ երկնքում արև է, և կյանքը հիանալի է:
Մի երազիր այն ցանկությունները, որոնք իրականում չես ուզում:
Որպեսզի ցանկությունդ արագ կատարվի և քեզ ուրախություն բերի, պետք է պահել այն ցանկությունները, որոնք հոգուցդ են բխում: Այլապես, իրականացած ցանկություններդ, որն իրականում “քոնը” չէ, քեզանից էներգիա է խլում: Իսկ դա ազդում է առողջության և ինքնազգացողության վրա:
Քեզ պատկերացրու կողքից:
Որպեսզի երևակայական պատկերները կատարվեն, պետք է պատկերացնես քեզ առաջին դեմքից: Այսինքն երևակայությունումդ դու պետք է տեսնես, թե ինչպես են քո ձեռքերը կպնում ղեկին, ոտքերդ արգելակներին և այլն, այնպես ինչպես կտեսնես առօրյա կյանքում:
Շուտ ես հանձնվում:
Որպեսզի կատարվի ցանկությունը, պետք է ժամանակ: Յուրաքանչյուր նպատակի համար կա իր ժամանակը, մի դեպքում երկար, մյուս դեպքում կարճ: Կարևորը հավատալ և շարունակել երազել պատկերներով, անգամ, եթե թվում է, որ ոչ մի արդյունք էլ չկա: Իմացիր` աշխատանքը ընթացքի մեջ է և շուտով դու կստանաս այն, ինչ պատվիրել ես: Եթե դու մտածում ես, որ այս ամենը հիմարություն է, կամ, որ քո ցանկացածը շատ դժվար է, ապա այդպես կլինի` իրականությունը կհամապատասխանի Ձեր մտքերին: Ուստի մի կոցրեք հավատը և շարունակեք պատկերացնել:
Ցանկանում ես ուրիշի վատը:
Միշտ պետք է հիշել, որ այն, ինչ քեզնից դուրս է գալիս այս աշխարհ` գործողություններ և մտքեր, անպայման վերադառնում է քեզ: Բարություն կանես և քո կյանքում այն ավելի շատ կլինի, կցանկանաս վատը ուրիշին` ինքդ կհայտնվես դրանում: Հետևաբար շռայլորեն տվեք այն, ինչ ուզում ես, որ ունենաս:
Գտնվիր հանգիստ ու բարի վիճակում:
Որպեսզի վիզուալիզացիան աշխատի արդյունավետ և արագ, ավելի լավ է պատկերացնելուց լինել հանգիստ, թեթև վիճակում, փակ աչքերով: Ավելին, եթե անընդհատ ինչ-որ մեկը խանգարում է, ապա կարելի է նաև պատկերացնել ճանապարհին` աշխատանքի կամ դասի գնալուց:
Քիչ ժամանակ ես տրամադրում երևակայելուն:
Փորձիր սովորություն դարցնել` օրվա մեջ կես ժամ տրամադրիր նպատակներին հասնելու աշխատանքի վրա: Այդպես ավելի արագ արդյունքի կհասնես:
Անտեսում ես կամ հրաժարվում հնարավորությունները:
Աշխատանքը սկսելուց որոշ ժամանակ հետո, քո տեսադաշտում հայտվում է հնարավորություններ` այն իրականացնելու համար: Անպայման դրանց վրա ուշադրություն դարձրու, հետաքրքրվիր և օգտվիր հնարավորություինցդ: Եթե վերաբերվես սառը, անտեսես կամ ավելի լավին սպասել, ապա ըմթացքում նման հնարավորությունները ավելի քիչ կլինեն: Օրինակ, դու ուզում ես դառնալ հայտնի նկարիչ, պատահաբար թերթում տեսնում ես ցուցահանդես ներկայացնելու հայտարարություն: Ինչ-որ բան հուշում է, որ պետք է գնաս, մասնակցես, բայց դու նախընտրում ես մնալ տանը, գնալ ընկերներին հյուր կամ կարդալ որևէ խելացի բան ցանկությունները կատարվելու մասին: Բայց այնտեղ ցուցահանդեսում հնարավոր է` քեզ սպասում էր հայտնի նկարիչ դառնալու վերելքը:
Նպատակը պատկերացնում ես քեզանից առանձին:
Եթե այդպես էլ անում ես, հավատա այդպիսի արդյունքի էլ կհասնես: Եթե քեզանից զատ պատկերացնում ես կարմիր Ֆեռարի ուրեմն վստահ եղիր կտեսնես այն, բայց հեռուստացույցով կամ փողոցում: Բայց, ոչ երբեք քո ավտոտնակում: Որպեսզի այդպես չլինի պատկերացրու այնպես, որ ավտոմեքենայի քոնը լինելը պարզ լինի: Պատկերացրու, որ ինչպես ես այն կառավարում, աշխատեցնում կամ ավտոտնակից հանում: Այս դեպքում իրավիճակը հենց այսպես էլ կլինի և շատ շուտով դու կշրջես կարմիր Ֆեռարիով:
Պատկերացնում ես այն, ինչ չես ցանկանում, որ կատարվի:
Կատարվում է այն, ինչ դու պատկերացնում ես: Ուստի միշտ պատկերացրու այն, ինչ ցանկանում ես, այլ ոչ թե այն, ինչ չես ցանկանում տեսնել քո կյանքում: Օրինակ եթե չես ցանկանում հիվանդանալ, բայց անընդհատ մտածում ես այդ մասին, ապա քեզ կձգես հիվանդություններ: Ձևափոխիր քո ցանկությունը ավելի դրական մտածիր և կստանաս այն, ինչ իրականում ցանկանում ես: Պատկերացրու քեզ առողջ ու կենսունակ, և դու կլինես այդպիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել