Այս մարդու ուզածն ի՞նչ է, որ եկել, էլի ալիքներ է խառնում։ Այն պահին ո՞վ էր որոշողը, թող դա ասի։ Ռուսաստանը և Արևմուտքը ինչ հրամայել են, այդպես էլ եղել է։ Ինքը դա հրաշալի գիտի։ Եթե Պուտչը հաղթեր, այլ ոչ թե Ելցինը, ոչ Նորատը՝ մենք էլ հետը, Ղարաբաղի երեսն անգամ չէինք տեսնի։ Թող փառք տա Աստծուն, որ Ելցինը հաղթեց, ու նրա հետ էլ եկած դեմոկրատական շարժման առաջնորդները հայերի նկատմամբ լավ էին տրամադրված։ Որոշողն այն պահին եղել են Ռուսաստանը և Արևմուտքը, իսկ մենք այն պահին այնքան հզոր չէինք, որ մինչև Բաքու հասնեինք ու թշնամուն կապիտուլյացիայի վերջնագիր ներկայացնեինք` այս երկուսի կամքի վրա թքելով։ 
Հիմա բոլորը մեծ ստրատեգներ են դարձել ու հա դժգոհում են, թե ձեռքի հետ ո՜նց Ստաբուլն էլ արյան ծովի մեջ չխեղդեցինք։
Արա հոոոոոոպ։ Հերիք եղավ ստից-մտից ծակ հայրենասիրությունից բարբաջեք։ 
Ոչ Ռուսաստանը, ոչ էլ Արևմուտքն այսքանից ավել չեն հանդուրժել։ Թողել են առաջանանք այնքան, ինչքան իրենք հարկ են համարել` ելնելով իրենց հաշվարկներից։ Աստծուն էլ փառք տվեք, որ ագրեսորի պիտակ էլ վրաներս չեն փակցրել, ինչն արեցին Իրաքին` Քուվեյթը գրավելու համար կամ անում են Ռուսաստանին Ղրիմի համար։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել