Վերջին 10 օրերին բավականին քննարկվող նյութ է դարձել Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Թուրինյան ակումբ: Կարծում եմ, որ եթե այդ գործարքը կատարվի, դա կլինի աննախադեպ հաջողություն բոլորիս համար: Անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ այս տեղափոխությունը կլինի պատմական և նոր որակ կհաղորդի հայկական ֆուտբոլի վաղվա օրվա ապագային: Մասնավորապես, մեր տաղանդավոր ֆուտբոլիստները, արդեն ի շնորհիվ Հենոյի, կունենան հնարավորություն հանդես գալու Իտալիայի սերիա A-ում կամ B-ում:
Ինչ խոսք, այս տեղափոխությունը միայն կբարձրացնի մեր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Հուսանք, որ այս տարի մեր լավագույն ֆուտբոլիստը գարնանը Յուվենթուսի կազմում կրծքին կկրի ոսկե մեդալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել