Էս Հիտլերի թեմայով հայ նացիկների մի քանի քարոզչական գոհարներ հավաքեցի։ Ասենք այն, որ Հիտլերը ազնիվ մարդ է եղել (դե ի՞նչ անես, որ մարդիկ երբևէ չեն լսել Երրորդ ռայխում տիրող խայտառակ կոռուպցիայի մասին)։ Կամ, որ «գերմանական որակը» դա այդ ազգի վեհ բնութագրերի հետևանք է (մարդիկ հաստատ չգիտեն, որ 19-րդ դարի երկրորդ կեսում դեռ, գերմանական ապրանքն անորակ էր, տեխնոլոգիաներն էլ անգլիացիներից էին գողանում) և այլն, և այլն։ Զգում եմ, որ պատմության լավ դասավանդումը մեր երկրում ահավոր լուրջ խնդիր է դառել։ Որովհետև քիչ թե շատ թեմայից հասկացող մարդուն հնարավոր չէ այսպիսի հեքիաթներով խաբել։ Եւ ընդհանրապես, ոչ միայն պատմության. սոցիոլոգիա, հոգեբանություն... Գոնե բազային տարբերակներով սրանք պիտի պարտադիր առարկաներ դառնան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել