Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ամբիոնից՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իբրև թե ճանաչել է Հայոց ցեղասպանությունը... Ռ.Ռիվլինը մեջբերել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Նիլիից (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) Ավշալոմ Ֆաինբերգի խոսքերը Ցեղասպանության վերաբերյալ և այնուհետ հավելել. «Ֆեինբերգը դա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և մերժման 100 տարի: Այն տարիներին Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են նրանց հազարներով գալու ժամանակ՝ սոված, փայտեր այրելով: Երուսաղեմում նրանք ապաստան գտան և նրանց ժառանգները մինչ օրս ապրում են այնտեղ»: Սակայն Իսրայելի ադրբեջանամետ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և արտգործնախարար, «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը թույլ չէին տա հայերի վաղեմի «բարեկամ» Ռ.Ռիվլինին գնալ մինչև վերջ... Հենց դրա պատճառով էլ այսքանից հետո Իսրայելի նախագահը վերջում ամեն ինչ «փչացրեց»՝ հայտարարելով. «Այսօր մենք պետք է մեզ անկեղծ հարց տանք՝ արդյո՞ք մեր պայքարը, այս Ասամբլեայի պայքարը «ցեղասպանություն» երևույթի դեմ բավականաչափ արդյունավետ է: Արդյունավե՞տ էր այն Բոսնիայում: Արդյունավե՞տ էր այն Խոջալուի սպանությունները կանխելու համար»... Այսինքն՝ Հայոց Մեծ Եղեռնը համեմատականի մեջ դրվեց ՀՆԱՐԱԾԻՆ «Խոջալուի ցեղասպանության» հետ... Իմ կարծիքով՝ շատ ավելի լավ կլիներ, եթե Իսրայելի ոչ մի հարց չլուծող նախագահն ընդհանրապես չանդրադառնար այս թեմային և չփորձեր, ինչպես գյումրեցիներն են ասում, «համ մեխին խփել, համ նալին...» Հրեական պետության վերնախավը շատ սերտ կապեր ունի Բաքվի հետ... Այդ կապերի ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ բաղադրիչներն են վառելիքաէներգետիկ և ռազմական ոլորտները... Ադրբեջանն Իսրայելին մատակարարում է նավթ, իսկ Թել Ավիվն էլ Բաքվին՝ զենք և զինամթերք... Բաքուն վերջին երկու-երեք տարիներին Իսրայելից գնել է մոտ 4 միլիարդ դոլարի զինտեխնիկա... Հակաիրանական դաշինքի կարկառուն անդամ Բաքուն, ըստ չճշտված, սական հավաստի տվյալների, թույլ է տվել իր տարածքում տեղաբաշխել իսրայելական օդուժ, որը հարմար պահին գործի կդրվի Թեհրանին վնասելու համար... Հենց սա է պատճառը, որ Իսրայելի նախագահը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը, հաջորդ իսկ նախադասությունում հիշել է Խոջալուի դեպքերը...
Հ.Գ. Պատահական չէր, որ հունվարի 27-ին ազերիական կայքերը տարածեցին Ի.Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովի հարցազրույցը... Վերջինս գովաբանելով՝ Իսրայելը հայտարարել է, որ Բաքուն և Թել Ավիվը դաշնակիցներ են և ռազմավարական գործընկերներ... Ա.Հասանովը նաև ասել է, որ Թուրքիան ԸՄԲՌՆՈՒՄՈՎ է մոտենում սև և սպիտակ կճղակավորների ու հրեաների «սիրախաղին»... Չնայած նրան, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին բավական սրվել են, բայց Անկարան իր «փոքրիկ եղբոր» միջոցով հասնում է իր ուզածին... Այս պարագայում Բաքվին հաջողվում է իր «ընկերների» միջոցով Թել Ավիվում «բալանսի» բերել Հայոց Ցեղասպանության ընունման կողմակիցների ձայները և ակտիվորեն օգտագործել «հրեական լոբբին» ԱՄՆ-ում Բաքու-Անկարա տանդեմի շահերն առաջ տանելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել