Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման: Ռեժիմը չկարողացավ հանդուրժել ուղղամիտ արվեստագետին, նա փուշ էր շատերի կոկորդում: Վարդան Պետրոսյանին դատեցին, որպեսզի վախեցնեն ոմանց, որպեսզի սանձ դնեն մյուս քիչ թե շատ ազատ մտածող արվեստագետների լեզվին ու համարձակությանը:
Վարդանին ՊԵՏՔ է դատեին: 
Որովհետև նա ոչ Լիսկայի որդին էր, ոչ Յուրի Վարդանյանի թմրամոլը, ոչ էլ մյուս հովանավորվածներից մեկը:
Մի առիթով դերասանն ասել է՝ ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Սա զգայուն ու խորը մարդու ձևակերպում է, սա ազնիվ մարդու ու քաղաքացու մտածում է, իսկ թվարկածս երկոտանիները, բնականաբար, չեն կարող այսպես մտածել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել