Երիտասարդ մնալու գաղտնիքը 
◦Պետք Է փորձել կյանքի ընթացքում պահպանել քաշը: Այդպես արտաքնապես միշտ ավելի փոքր կերևաք, քան Ձեր իրական տարիքն է:
◦Քիչ մտածեք ու խոսեք Ձեր հիվանդությունների և թերությունների մասին:
◦Կյանքի բոլոր իրավիճակներում գտեք 3 դրական երևույթ, լավատեսությամբ նայեք և մտածեք, որ միշտ կա մինիմում երկու ելք:
◦Ընդլայնեք Ձեր հետաքրքրությունների ծավալը, այդ դեպքում հաստատ չեք իմանա` ինչ է ձանձրույթը:
◦Ցանկացած տարիքում պետք է ավելի շատ մտածել ապագայի մասին, մի փորձեք ապրել անցյալի հիշողություններով:
◦Փորձեք մարդկանց հետ շատ հաղորդակցվել, հատկապես երիտասարդների:
◦Մտածել մահվան մասին կարելի է, քանզի այն անպայման լինելու է, սակայն պարտադիր է հավատաք, որ դա լինելու է շա~տ հեռու ապագայում:
◦Ցանկացած տարիքում ցուցաբերեք ֆիզիկական ակտիվություն:
◦Հավատացեք Ձեր սեփական ուժերին:
◦Փորձեք ավելի շատ լինել բնության գրկում:
◦Պահպանեք Ձեր քունը:
◦Ծերությունը համարեք նորմալ ֆիզիոլոգիական երևույթ:
◦Համարեք Ձեր ապրած կյանքը չափազանց հետաքրքիր և ոչ իզուր:
◦Ծիծաղեք հաճախ: «Ծիծաղը սպանում է ծերությանը». ասել է Ստենդալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել