Մարիանյան իջվածքը, որը ամենախորը կետն է համաշխարհային օվկիանոսում, անկասկած հանդիսանում է մեր մոլորակի ամենաառեղծվածային ու անսովոր վայրերից մեկը։ Ընդ որում, ամենախորը հատվածը իջվածքի հարավ-արևմտյան հատվածն է՝ ասյպես կոչված Չելլենջերի Խորությունը։ Դրա խորությունը ավելի քան 11 կիլոմետր է։

Մարիանյան իջվածքը միշտ եղել է գիտնականների ուշադրության կենտրոնում՝ սկսած նախորդ դարի կեսերից, ու մի քանի գիտահետազոտական խմբեր հետազոտել են այն, որպեսզի պարզեն, կարո՞ղ են արդյոք այպիսի հսկայական՝ 1100 մթնոլորտ ճնշման ներքո, ցածր ջերմաստիճանի ու բացարձակ խավարի պայմաններում կենդանի արարածներ ապրել։ 

Մինչ օրս էլ, նույնիսկ տեխնոլոգիական զարգացման մերօրյա մակարդակով, անհնար է Մարիանյան իջվածքն ուսումնասիրել ամբոջությամբ։ Առ այսօր ուսումնասիրվել է միայն հատակի մի մասը, ու հայտնաբերվել են մի քանի ձկնատեսակներ, որոնք մինչև վերջերս անհայտ էին գիտությանը։ Ահա դրանցից մի քանիսի լուսանկարները, որոնց ցնցում են իրենց սյուրռեալիզմով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել