rbc.ru-նm ներկայացնում է ՄԱԿ-ի ամենասեքսուալ դեսպաններին, ովքեր առաջնակարգ համաշխարհային աստղեր են, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր բացառիկ առաքելությունը։

1. Նախկին «Միսս աշխարհ», L’ Oreal ընկերության դեմք, ինչպես նաև Հնդկաստանի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Այշվարիա Ռայը, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է հռչակվել վերջերս:

2. Վեց երեխաների մայր և պարզապես գեղեցկուհի Անջելինա Ջոլին համարվում է հոլիվուդյան այն աստղերից, ովքեր ակտիվորեն զբաղվում են բարեգործությամբ։ ՄԱԿ-ում նա փախստականների, բնական աղետներից, պատերազմներից ու ճգնաժամերից տուժածների հարցերով հատուկ ներկայացուցիչն է

3. Հարավաֆրիկացի տաղանդավոր դերասանուհի Շարլիզ Թերոնը ՄԱԿ-ի խաղաղության դեսպան է հռչակվել 2008 թ.-ին։

4. Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն է 2007 թ.-ից ի վեր, իսկ 2011 թ.-ին նա սեփական միջոցներից 250 հազար դոլար է նվիրաբերել Չեռնոբիլի աղետից տուժած տարածաշրջանում սպորտի զարգացման համար։

5. Եթովպիացի մոդել Լիա Կեբեդեն 2005 թ.-ից ի վեր ստանձնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեսպանի պաշտոնը։ Նա զբաղվում է մայրական և մանկական մահացությունների պատճառների դեմ պայքարով։

6. «Միսս աշխարհ»  Լառա Դուտան 2001 թ.-ից համալրել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանների շարքը։

7.  Նաոմի Ուոթսիը  պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ 2006 թ.-ից։ ՄԱԿ-ում իր գործունեության շրջանակներում նա նույնիսկ այցելել է Զամբիա:

8. Հանրահայտ դերասանուհի Նիքոլ Քիդմանը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է 2006 թ.-ից և ջանքեր է ուղղում սեռական բռնության և կանանց նկատմամբ խտրականության դրսևորումների  դեմ պայքարին։

9. Երգչուհի Քրիստինա Ագիլերան 2010 թ.-ից ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում պայքարում է ամբողջ աշխարհում սովի դեմ։ Այս հարցում նրան հատկապես անհանգստացնում են երեխաները։

10. Կոլումբիացի երգչուհի Շակիրան ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է 2003թ.-ից։ Նրա առաքելությունն է պայքարել Բանգլադեշում, Սալվադորում, Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում երեխաների իրավունքների ոտնահարման դեմ։

11. Օդրի Հեփբերը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն է եղել 1988-1993 թթ.-ին։ Այդ ընթացքում նա այցելել է Սուդան, Եթովպիա և Սոմալի՝ փորձելով տեղի երեխաներին պաշտպանել սովից ու աղքատությունից։

Նյութը` hayeli.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել