Ձեզ ենք առաջարկում մազերի խնամքի համար նախատեսված դիմակների երկու բաղադրատոմս.

Դիմակ 1.

3 ճ/գ ալոեի տերևների քամած հյութը, 3 ճ/գ կոնյակն ու 3 ձվի դեղնուցը խառնել: Ստացված մասսան քսել մազարմատներին, պահել 30-60 րոպե: Գլուխը լվանալ գոլջրով: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամից ոչ ավել: Այն սնուցում է մազերը, փայլ և առատություն է հաղորդում դրանց, ինչպես նաև պայքարում էմազաթափության դեմ:

Դիմակ 2.

1 ձվի դեղնուցը խառնել 1 ճ/գ երիժակի (репейное масло) և 1 ճ/գ գերչակի յուղի հետ: Քսել մազարմատներին, պահել 30-60 րոպե: Գլուխը լվանալ գոլ ջրով: Օգտագործել շաբաթը 2 անգամից ոչ ավել: Այս դիմակը խթանում է մազերի աճը, հաղորդում է փայլ ու թարմություն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել