Անդրեաս Գուրսկին գերմանացի հայտնի լուսանկարիչ է։ Նա ամենից շատ սիրում է համայնապատկերներ լուսանկարել այնպիսի ռակուրսներից, որոնք անհասանելի են անզեն աչքի համար։ Անհնար է ժխտել, որ նա իր գործի վարպետն է։ Անդրեասի ամենահաջող ստեղծագործություններից մեկը՝ «Ռեյն II»-ը, վաճառվել է մոտ 4.5 միլիոն դոլարով։ Այն համարվում է աճուրդի ժամանակ երբևէ վաճառված ամենաթանկարժեք լուսանկարը։ Այս շնորհալի լուսանկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Վիեննայում, Շանհայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և այլուր։ 

Մայր տաճար I, 2007 թ.

 

Փենյան, 2007 թ.

 

Տուր դե Ֆրանս, 2007 թ.

Կամիոկանդե, 2007 թ.

 

99 ցենտ, 2001 թ.

 

Ռեյն II, 1999 թ.

 

Չիկագոյի արտադրական բորսան, 1999 թ.

 

Բահրեյն, 2005 թ.

 

Նյաչանգ, 2004 թ.

 

Դուբայ, 2008 թ.

 

Քուվեյթի ֆոնդային բորսա, 2000 թ.

 

Գրիլի, 2003 թ.

 

Դորտմունդ, 2009 թ.

 

Մոնպարանս, Փարիզ 1993 թ.

 

Ջեյմս Բոնդի կղզին, 2007 թ.

 

Մադոննա, 2001 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել