Նոր մի հատ քրեական գործի մասին կարդացի, որ Պիրամիդա գիշերային ակումբում, որը փաստացի մարմնավաճառների պրիտոն ա եղել, հայ տղամարդկանց մուտքն արգելված ա եղել, որպեսզի պարսիկները ավելի ազատ ու անկաշկանդ կարողանան պայմանավորվել մարմնավաճառների հետ։ Ասեմ ավելին, մարքեթինգի գիգանտ տնօրենը մարմնավաճառների մուտքն անվճար ա սարքել, իսկ բարում նրանց համար զեղչեր են գործել... ու հա՝ հայ ա էդ մտքի գիգանտ տնօրենը...

Սակայն էս մասին չի, որ ուզում եմ գրել։ Մարմնավաճառների էլ, տնօրենի էլ, սեքսին կարոտ պարսիկ տուրիստների էլ հերն անիծած։ Ինձ մի այլ կարգի նյարդայնացնում ա գնալով բնականոն դարձած էդ երևույթը, որ ժամանցային ինչ-որ հաստատություններում կարան բացահայտ ազգային խտրականություն դրսևորեն ու որ ավելի աբսուրդային ա՝ հայերի/հայաստանցիների հանդեպ ու դա այն պարագայում, երբ Հայաստանի բնակչության 98.5 տոկոսը հայ ա, ընդ որում՝ առավելապես ոչ սփյուռքից ներգաղթած...

Մի անգամ ես էլ նման տհաճ իրավիճակի բախվեցի, երբ երեկոյան ընկերոջս հետ ցանկացա մտնել փաբերից մեկը (Կալյումե)՝ գարեջուր խմելու։ Մեզանից անմիջապես առաջ փաբ մտավ ինչ-որ օտարազգի տղա, որը մենակ էր։ Ուշադրություն էլ չդարձրինք էդ պահին։ Հերթը հասավ, որ մենք մտնենք, դռնապանը նայեց վրաներս (նենց չէր, որ բոմժի տեսք ունեինք, նենց չէր, որ խմած էինք, նենց չէր, որ Կալաշնիկովի գնդացիրը ձեռքներս էր) ու հայտարարեց, որ մենք չենք կարող մտնել։ Ասում եմ՝ ինչո՞ւ։ Ասում ա՝ մուտքը միայն զույգերով ա։ Ասում եմ՝ էն դեմիս գնացող արտասահմանցու զույգն անտեսանելի՞ էր, թե՞ ինչ-որ այլ խնդիր կա։ Կմկմաց, թե բա հայաստանցիներին մենակ զույգերով ենք թողնում, ու էդտեղ իմ ռուբիլնիկը քցեց...

Ասում եմ՝ այ բալամ, էդ ո՞վ ա էդ հանճարը, որ կարա սահմանափակի իմ ընտրության իրավունքը՝ ելնելով զուտ էն բանից, որ ես հերիք չի հայ եմ, մի բան էլ հայաստանցի հայ եմ։ Ասում եմ՝ լավ, փակ միջոցառում ունենայիք, որը միայն հրավիրատոմսերով ա, հասկանայինք, դռեսս կոդ լիներ դրած, որը կանդրադառնար բոլորի վրա՝ էլի հասկանալի ա, տո ի սեր աստծո, էն փոցխով արած չոլկեքով ու կարմիր չարուխներով լինեի, էլի տեղավորվեինք ինչ-որ կերպ, բայց էս ի՞նչ բեսպրեդել ա... Վերջը սկզբունքորեն էնքան քյաալլա տվեցի, որ մտանք, մեր գարեջուրը խմեցինք ու դուրս եկանք։ Իհարկե, էլ երբեք ոտքս չեմ դրել էդ դուքյան, բայց դե էդ պահին սկզբունքի հարց էր։

Հիմա, ոնց նայում եմ, էդ մարկետինգային լուծումը գնալով ավելի լայն տարածում ա ստանում, ու ամենևին էական չի, որ մեծ հաշվով ինչքան քիչ պոռնիկանոցներ լինեն, այնքան լավ, ստեղ չթողնեն, ուրիշ տեղ կթողնեն և այլն։ Կարևորն էն ա, որ հայն իր երկրում, որտեղ ինքը լիիրավ քաղաքացի ա, կարող ա ենթարկվել ազգային խտրականության, ու դա կարող է անել ամեն վետերոկի տեր զուտ նրա համար, որ օտարին սպասարկի։ Բա եթե էս ստրկամտություն չի, ստրկամտությունն էլ ո՞րն ա։

Հայ լինելու համար ՀՀ-ում ցանկացած տեղ՝ լինի դա հասարակաց տուն, թե խանութ, իմ մուտքը սահմանափակողն ինքն է մարմնավաճառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել