Բաղադրությունը`

Խտացրած կաթ ՝ 1 բանկա
240 գր. կոկոսի փաթիլներ
120 գր. կարագ
2 ճ.գ շաքարի փոշի ըստ ճաշակի
1 բաժակ հնդկական ընկույզ
Վանիլին դանակի ծայրով

Պատրաստման եղանակը`

Կարագը կանֆետը պատրաստելու համար պետք է լինի լավ որակի:
Այն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։
Կարագին ավելացնել կոկոսի փաթիլները, 2-3 ժամվա ընթացքում ավելացնել խտացրած կաթը, մինչև կստացվի միատարր զանգված,ապա դնել սառնարան 1 ժամով:
Պատրաստի կոկոսի զանգվածը վերցնել գդալով մեջ դնել ընկույզը, գրտնակել այնպես, որ ընկույզը փաթաթվի մեջը:
Գնդիկները թաթախել կոկոսի փաթիլների մեջ:
Կարելի է 20-30 րոպեով կանֆետները դնել սառնարանում կամ անմիջապես կարող եք մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել