Հայոց բանակի օրվա առթիվ լավ կլիներ, որ քաջատեղյակ մեկը հայ ժողովրդին բացատրեր, որ պատերազմները լինում են ոչ միայն զենքով ու զրահատեխնիկայով, այլև լինում են տեղեկատվական, որ պակաս լուրջ բան չի, և այդ պատերազմի մեջ բոլորս միաժամանակ խաղաղ բնակիչ ու զինվոր ենք, որովհետև ապրում ենք տեղեկատվական դաշտի մեջ, որը ոչ միայն ու ոչ էնքան ականապատված ա, որքան բաց, ու իր էդ բացության պատճառով ցանկացած պայթած կայք կարա լուրջ պայթյուն, ավերածություններ ու խուճապ առաջացնի, ուստի պետք ա զգույշ շարժվել ու մանավանդ զգույշ տարածել չճշտված լուրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել