Քեյթ Բեյթսն արդեն 11 տարի է, ինչ լույսի երես չի տեսել։ Նա փոքր տարիքում է կուրացել` աչքի հազվագյուտ հիվանդության պատճառով։

Քեթին վերջես մայրացել է և շնորհիվ եզակի eSight էլեկտրական սարքավորում–ակնոցի՝ հնարավորություն ունեցավ տեսնել իր նորածին փոքրիկին։ Հատկանշական է, որ սիրող մայրը ոչ միայն առաջին անգամ է տեսնում փոքրիկին, այլև առաջին անգամ է իր ձեռքերում երեխա պահում։ Միայն զգալ է պետք, թե ինչ նա զգաց այդ անմոռանալի ակնթարթներին։

Քեթին հետևում էր, թե ինչպես է ամուսինը գրկել իրենց երեխային։ Նա խոստովանում էր, որ դժվար է փոխանցել այդ զգացողությունները, որոնք զգում է այդ պահին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել