Ինչպես արեն գրել էի, օրեր առաջ Իսրայելի բանակը Սիրիայի հարավում գտնվող Ղոնայթարիե շրջանում կատարել էր լուրջ հարձակումներ, որի արդյունքում զոհվեց Ջիհադ Մուղնիեն, Իրանի պահակազորի հրամանատար Ալլահդադին ու Հիզբոլլահի բարձրաստիճան մի քանի այլ հրամանատարներ:

Իրանն ու Հիզբոլլահը հայտարարել էին, որ այդ հարձակումը անպատասխան չեն թողնելու, ու ըստ երեւույթի դա չի ուշացել եւ այսօր տեղի է ունեցել:
Հիզբոլլահի մարտիկները Շաբա այգիների շրջանում հարձակում են իրականացրել Իսրայելի բանակի ռազմական շարասյունի վրա, որի արդյունքում 15 զինվոր զոհվել իսկ 9-ը վիրաորվել են:
Հիշեցնեմ, որ Իսրայելի իշխանությունները լայնածավալ պատերազմ չծավալվելու նպատակով դիմել էր ՌԴ միջնորդությանը, որը ըստ երեւույթի ապարդյունք է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել