Իշխան Գրիգոր Սուփան 2-րդը 9-րդ դարի վերջին Ներքին Գետաշենում (հնում՝ 9-րդ դար Կոթաքաղաք, սովետի ժամանակ Ներքին Ադյաման, ներկայում՝ Ներքին Գետաշեն) կառուցում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է Կոթավանք անունով: Վանքը գտնվում է բարձրադիր և իշխող վայրում: Պատերը շարված են մշակված հսկա քարերից, իսկ անկյունաքարերը սրբատաշ են: Հատակագիծը խաչացաձև է: Ունի ստորերկրյա գաղտնի ուղիներ: Շրջակայքում կա մեծ գերեզմանոց, որտեղ և գտնվում են տարբեր ժամանակներում կատարված քանդակազարդ բազմաթիվ խաչքարեր: Վանքը փլված է եղել մինչև 2014թ և գտնվում էր կիսավեր վիճակում: 1985 թվականի գարնանից սկսվել են վանքի վերանորոգման աշխատանքները: Վանքի, որպես պատմական հուշարձանի վերականգնման աշխատանքը իրականացնում է վարպետ Ժորա Գևորգյանը իր փոքրաթիվ՝ 4 մարդուց բաղկացած խմբով: Խմբի մեջ են եղել նրա երկու զավակները՝ Արթուրը և Արշակը, ինչպես նաև երիտասարդ բանվորներ Մհեր Ավագյանն ու Արայիկ Դավթյանը: Նրանք հատ-հատ որոնել, չափել, գտել են ցիր ու ցան եղած վանքի քարերը, ձեռքով տեղափոխել և առանց որևէ տեխնիկայի, իրենց ֆիզիկական ուժի շնորհիվ բարձրացրել են 5-10 մետր բարձրությամբ քանդված պատը շարելու համար: Վանքը վերականգնելու համար հարկ է եղել մաքրել հատակը (պեղումներ չեն կատարվել նշված ժամանակահատվածում): Մինչև հատակի մաքրելը վանքի ներս հնարավոր է եղել մտնել միայն հարավային դռնից: Բացվել է վանքի արևմտյան դուռը, իսկ կողքին՝ հողի տակ մնացած վիթխարի խաչքարերը, հարկ է եղել կատարել գերեզմաների տեղափոխում: Մաքրության աշխատանքներ կատարելու ժամանակ ի հայտ են եկել երկշերտ գերեզմանոց: Բացված 30-ից ավելի խաչքարեր և և տապանաքարեր մնացել են անվնաս, և պետք է նշել, ոչ նրանցից յուրաքանչյուրը արվեստի հիանալի նմուշ է: 
Ցավով պետք է գրեմ այս նախադասությունը, բայց չգրել չեմ կարող քանզի այն պատմություն է եղել և պետք է հաջորդ սերունդն իմանա, որ, երբ գետաշենցիները հաստատվել են գյուղաքաղաքում, իրենց հանգուցյալներին թաղել են վանքի մոտ՝ հողի տակ, ստեղծելով գերեզմանոցի երկրորդ շերտը: Վանքի հարավային և արևմտյան մասում եղած գերեզմանոցի երկշերտ լինելը վկայում է, որ այստեղ հայոց բնակությունը ընդհատվել է երկար ժամանակով: Վանքը ունեցել է ստորգետնյա ուղիներ, նրանցից մեկը իջնում է ներքև՝ դեպի ջրառատ աղբյուրը (ստորգետնյա ուղիների և եկեղեցու պատմության շարունակության մասին կանդրադառնամ հետագայում քանի որ այն ևս շատ ծավալուն է):
Հ.Գ. Ես այսքան մանրամասն ներկայացնում եմ ամեն ինչ այս եկեղեցու մասին, որովհետև ցանկանում եմ բոլորին տեղեկացնել և, որ, այն աշխատանքները, որոնք կատարվում են եկեղեցու համար, ոչ ոք իրավունք չունի ասելու ու իրեն փիառ անելու համար ասի, թե ինքն է աշխատանքները կատարել, քանի որ այնտեղ ներդրում ունեն բոլորը, գետաշենցիները և ոչ միայն, և որ հասարակ գյուղացին էլ իր ներդրումն ունի, թե ֆինանսական, թե ֆիզիկական, այնպես որ ամոթ է, որ նման գործի ընդամենը կարգավորողն իր սեփական փիառնա անում:
Հ.Գ. 1 Այստեղ կան տեղեկատվություններ, որոնց ես հղում եմ կատարել, Արխիվից և Վ. Պողոսյանի գրված գրքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել