Tert.am-ը գրում է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկած Դողու Փերինչեքի դատավարության ժամանակ որպես ՀՀ ներկայացուցիչ ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

ՀՀ Գլխավոր դատախազն իր ելույթում ասել է.

«Պարո՛ն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց հայ ժողովրդի լայնածավալ ու համակարգված ոչնչացումը: Այս տարի ապրիլի 24-ը առանձնահատուկ նշանակություն ունի՝ այդ օրը նշվում է  ոճրագործության հարյուրամյակը. բայց ոչ այն պատճառով, որ  կոտորածներն ու աքսորները տեղի են ունեցել  միայն այդ օրը:  Ոչ, դրանք տևել են 25 տարուց ավելի՝ 1895-1923թթ.: Բայց 1915 թվականի այդ օրը նախապես պլանավորված և ցինիկ կերպով թուրքական իշխանությունները հավաքեցին բոլոր հայ մտավորականներին՝ հարյուրավոր գրողների, երգահանների, արվեստագետների, համայնքային ղեկավարների և սպանեցին նրանց:

Հայ տղամարդիկ, որոնցից շատերն, ի դեպ,  ծառայում էին օսմանյան բանակում, սրի քաշվեցին: Կանայք, երեխաներն ու ծերերը ուղարկվեցին  անապատ՝ մահվան քայլերթի,  որտեղ նրանք սովի մատնվեցին, խոշտանգվեցին, բռնաբարվեցին և սպանվեցին: Կանխամտածված կերպով ոչնչացվեց հայ բնակչության կեսից ավելին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել