Պարզաբանում
Հարգելի՛ Արման Ղարիբյան,
Հայտնում ենք, որ Ձեր հեռախոսագծի ժամանակավոր կասեցման (հունվարի 26-ին, ժամը 09:19:55) դեպքի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ SIM քարտի նույնականացման խնդիրը բացառապես տեխնիկական բնույթ է կրել: Ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: 
Բաժանորդագրության առաջին օրվանից Ձեր հեռախոսահամարը գրանցված է եղել Ձեր անվամբ՝ Ձեզ հետ կնքված բաժանորդային պայմանագրում: Դուք տեղյակ եք, որ խնդիրը լուծվել է, և հեռախոսագիծն անմիջապես վերականգնվել է նույն օրը՝ ընկերության սպասարկման կենտրոն դիմելուն պես (ժամը 13:13:21):
Քանի որ Ձեր գրավոր բողոքը ընկերությանը ներկայացնելուն զուգահեռ Դուք այն հրապարակել էիք նաև համացանցում՝ չսպասելով ընկերության արձագանքին (ինչը, անշուշտ, Ձեր իրավունքն է), մենք ստիպված ենք հրապարակայնորեն պատասխանել Ձեր բողոքին, որովհետև ծառայություն տրամադրող ընկերության և հաճախորդի միջև հարաբերությունները 
սոցիալական ցանցերի մի քանի օգտատերերի համար դարձել են շահարկման առարկա՝ տեղիք տալով անհիմն եզրահանգումների:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ սկսած 2007թ-ից` ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն` ընկերության կողմից հեռախոսահամարների տրամադրումը կատարվում է պայմանագրի հիման վրա: 
Ընկերությունը կարևորում և խրախուսում է իր բաժանորդների հետ հետադարձ կապը:
Հարգանքներով,
ՎիվաՍել-ՄՏՍ

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել