Մազերի մասին այս տեղեկությունը գաղտնի էր պահվում Վիետնամական պատերազմից ի վեր։ Մեր մշակույթը ենթադրում է, որ սանրվածքի ձևն անձնական նախասիրության ու նորաձևության հարց է, և այն, թե ինչպիսի մազեր ունի տվյալ մարդը, զուտ կոսմետիկ խնդիր է։

Վերադառնալով Վիետնամական պատերազմի տարիներին՝ մենք այլ պատկեր կհայտնաբերենք, որը քողարված է շատ մարդկանցից։
1990-ականների սկզբին Սալլին ամուսնացավ մի հոգեբանի հետ, ով աշխատում էր ԱՄՆ պաշտպանության նախարարության վետերանների հոսպիտալում։ Նա զբաղվում էր հետտրավմատիկ սինդրոմի սթրեսային շեղումներ ունեցող մարտական վետերանների հետ, որոնց մեծ մասը հոսպիտալ էին ընկել Վիետնամական պատերազմի արդյունքում։
Սալլին պատմում է. «Ես պարզ հիշում եմ այդ երեկոն, երբ ամուսինս վերադարձավ տուն՝ ձեռքին ինչ-որ հաստ պաշտոնական փաթեթ։ Դրա մեջ հարյուրավոր էջեր ունեցող պետական հետազոտությունների մասին զեկույց էր։ Ամուսինս շոկի մեջ էր դրա բովանդակությունից, ու այն, ինչ նա կարդաց դրա մեջ, փոխեց նրա կյանքը։ Այդ պահից սկսած՝ իմ կոնսերվատիվ ու միջին հայացքների հարող ամուսինը սկսեց երկարեցնել մազերն ու մորուքը և այլևս երբեք չգնաց վարսահարդարի մոտ։ Ավելին, նրա աշխատավայրում նրան թույլ տվեցին անել դա, ու մի քանի այլ՝ նախկինում կոնսերվատիվ աշխատակիցներ հետևեցին նրա օրինակին։ Երբ ես կարդացի այդ փաստաթուղթը, ես հասկացա, թե ինչն էր պատճառը»։
Պարզվեց, որ պատերազմի տարիներին ռազմական դեպարտամենտի հատուկ զորքերը գաղտնի գործակալներ էին ուղարկում հնդկական ռեզերվացիաներ, որպեսզի այնտեղ լավ հետախույզների գտնեն, ովքեր կլինեն ամրակազմ ու կտրտված տեղանքում աննկատ ու անձայն տեղաշարժվելու ունակություններով։
Նշվում էր, որ այս մարդիկ ունեին հետևելու ու գոյատևելու խորը հմտություններ։ Նորակոչիկներին գրավելու համար կիրառում էին արդեն լավ փորձարկված խորամանկություններ ու համոզելու այլ հնարքներ, որոնց տրվելով, երիտասարդ հնդկացիները հայտնվում էին բանակում։ Սակայն այն բանից հետո, երբ նրանց զորակոչում էին, նրանց բոլոր տաղանդներն ու ունակությունները, որոնք առկա էին ռեզերվացիաներում, անհետանում էին, և յուրաքանչյուր հաջորդ նորակոչիկ ֆիասկո էր ապրում մարտական պայմաններում։
Այս ձախողումների պատճառները գտնելու համար անցկացվեցին այս ռեկրուտների թանկարժեք թեստավորումներ, ու ահա թե ինչ պարզվեց։ Ձախողման մասին հարցերին բոլոր ավագ նորակոչիկները միաբերան պնդում էին, որ երբ նրանց մազերը կարճ կտրեցին՝ բանակի կանոնադրության համաձայն, նրանք իսպառ կորցրեցին հակառակորդիին «զգալու» իրենց զգացումը, և նրանց «6-րդ զգացումը» մեկուսացվեց։ Նրանք այլևս չէին կարողանում ապավինել իրենց նախազգացության վրա, չէին կարողանում այդքան լավ կարդալ չերևացող նշաններն ու չէին կարողանում ստանալ նուրբ էքստրասենսոր տեղեկատվություն։
Այսպիսով, գիտահետազոտական ինստիտուտը հավաքագրեց մի խումբ հնդկացի որսորդների ու թույլ տվեց նրանց պահել երկար մազերը ու սկսեց պարբերաբար թեստավորել նրանց տարբեր ոլորտներում։ Հետո նրանք միավորեցին միանման արդյունքներ ունեցած տղամարդկանց ու զույգերի բաժանեցին։ Այդ զույգերում մեկի մազերը թողնում էին երկար, իսկ մյուսին բանակային սանրվածք էին տալիս։
Այնուհետև այս երկուսը կրկին թեստավորվում էին, ու ամեն անգամ երկար մազերով տղամարդիկ ավելի բարձր արդյունքներ էին ցուցաբերում։ Ահա մի քանի տիպային թեստերի օրինակներ. նորակոչիկը քնած է անտառում, ու զինված հակառակորդը մոտենում է նրան։ Երկար մազերով տղամարդիկ արթնանում էին վտանգի սուր զգացողությունից ու հեռանում էին ավելի վաղ, քան հակառակորդը կմոտենար նրան ու անգամ կլսվեին ինչ-որ ձայներ, որոնք կհուշեին, որ հակառակորդը մոտ է։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ երկարամազ տղամարդիկ զգում էին հակառակորդի մոտենալն ու ինտուիտիվ զգում էին, որ հակառակորդը ֆիզիկական գրոհ է իրականացնում։ Նրանք վստահում էին իրենց 6-րդ զգայարանին ու անշարժ էին մնում՝ ձևացնելով, թե քնած են։ Այնուհետև կայծակնային գրոհ էին անում ու «սպանում էին» հակառակորդին՝ հենց վերջինս անզգուշություն էր ունենում մոտենալ գրոհի հեռավորության վրա։ Սակայն նույն այդ նորակոչիկը, ով հաջողությամբ հաղթահարում էր բոլոր այդ փորձությունները, սկսում էր վրա-վրա ձախողել դրանք, եթե նրա մազերը կտրում էին։
Հ.Գ. Հեղինակի որոշ դիտարկումներ ինձ հետաքրքրեցին. գիտությունն անընդհատ առնչվում է մարդկանց ու կենդանիների անհավանական կենսունակության  դրսևորումների։ Մեր մարմնի ամեն մաս ունի կոնկրետ ֆունկցիա, որը ծառայում է մեր մարմնի գոյատևման ու ճիշտ գործելուն։
Մարմնի յուրաքանչյուր մաս ունի հստակ պատճառ՝ գոյություն ունենալու։ Մազերը նյարդային համակարգի շարունակությունն են, ու չափազանցություն չի լինի դրանք անվանել մարմնի մակերևույթին գտնվող նյարդեր, այսպես ասած՝ անտենաններ, որոնք կարևոր տեղեկատվության հսկայական ծավալ են հաղորդում մեր ուղեղին։
Մարդկային մազերը, այդ թվում նաև տղամարդկանց դեմքի մազերը, ոչ միայն տեղեկատվություն են հաղորդում մեր ուղեղին, դրանք նաև էներգիա են արձակում։ Դա հայտնաբերել է պորֆեսոր Կիրլիանան, երբ մարդկանց սկզբում լուսանկարել է երկար մազերով, իսկ հետո կարճ։ Երբ մազերը կարճ են, արտաքին աշխարհ ուղարկվող և այնտեղից ստացվող ազդանշանների անցանելիությունը բարդանում է։
Կարճ մազերով մարդիկ ավելի անգիտակից են շրջակա միջավայրի խնդիրների հանդեպ։ Կարճ մազերը նաև հանգեցնում են ցանկացած հարաբերություններում անզգայության ու սեքսուալ անբավարարվածության։ Որպեսզի լուծենք մեր կյանքում եղած խնդիրները, պետք է նախ ընդունել, որ իրականության մասին մեր ունեցած բազային շատ պատկերացումներ սխալական են։
Կարող է այնպես պատահել, որ այս հիմնախնդրի լուծման մի մասն ամեն օր մենք տեսնում ենք հայելու մեջ։ Առօրյա վազվզուքում քչեն են մտածում, թե մեր ինչին են պետք մազերը։ Սակայն չէ՞ որ դրանք մեզ զուտ գեղեցկության համար չեն տրված։ Երկարամազ մարդկանց մոտ ավելի զարգացած է նախազգացությունը, երկարամազ կանանց հղիությունն ավելի քիչ է ենթակա տոքսիկոզի ռիսկին։ Երկար մազերի ուժի մասին նույնիսկ Աստվածաշնչում հիաշատակում կա՝ Սամսոնի մասին պատմությունը։
Այդ իսկ պատճառով մեծ ողբ տարած մարդկանց խորհուրդ է տրվում շատ կարճ կտրել մազերը ու հակառակը՝ խորհուրդ չի տրվում կտրել փոքրիկ երեխաների մազերը։ Ապացուցված է, որ այն երեխաները, ում մազերը չեն խուզել, շատ ավելի արագ են զարգանում։ Հայտնի է, որ հին աշխարհում բազմաթիվ մշակույթներում ընդհանրապես ընդունված չէր մազերը կտրել, ու օրինակ՝ մազերը կտրած կինը համարվում էր խայտառակված, ընդ որում բոլոր ազգերի մոտ։ Նույնիսկ տղամարդիկ մազերը երկար էին պահում։ Այո, նրանք կտրում էին իրենց մազերը, բայց ոչ կարճ։
Ասեմ ավելին, մազերը ներկել էլ կտրականապես չի կարելի։ Մենք բոլորս անցել ենք ֆիզիկա դպրոցում ու գիտենք, որ իրերը ստանում են այս կամ այն գույնը՝ կապված առավելապես լույսի ալիքների կլանման ձևից։ Կարմիր տարան կարմիր է, քանի որ այն կլանում է լույսի ճառագայթի գունային սպեկտորի բոլոր գույները, բացի կարմիրից, իսկ կարմիրն արտացոլում է։
Ասեմ ավելին. մեր մազերն ունեն կոնկրետ գույն ու մենք գիտենք, որ մաքուր գույներ գոյություն չունեն, բայց կան բազմահազար երանգներ, որոնք շատ-շատ են ու բարդ։ Ելնելով վերոնշյալից՝ մեր մազերը կլանում են էներգիայի հոսքեր՝ ալիքի կոնկրետ երկարությունից կախված, և դրանք կլանում են հենց այն էներգիան, որ պետք է ձեր օրգանիզմին։ Եթե դա չի լինում, առաջանում են առողջական խնդիրներ, այնպես որ, հազար անգամ մտածեք մազերը ներկելուց առաջ։
Իսկ դուք գիտե՞ք, որ կանանց մազերի միջին երկարությունը պետք է լինի մինչև կոնքը, իսկ եթե ուզում եք, որպեսզի դրանք ապահովեն ձեզ էներգիայի անհրաժեշտ քանակությամբ՝ մինչև ծնկները։ Երկար մազերով կանայք այնքան հզոր էներգետիկա ունեն, որ ի զորու են պաշտպանող էներգետիկ պատնեշ ձևավորել իրենց և իրենց սիրելիի շուրջ, որը կխանգարի փորձանքներին ներթափանցել նրանց կյանք։
Ի դեպ, մարմնի այլ մասերում աճող մազերը կատարում են միևնույն ֆունկցիան, ուստի էպիլյացիան ու մազազրկման այլ կոսմետիկ միջոցառումները զրկում են ձեզ չակրաները սնուցող էներգիայի էական աղբյուրներից։ Եվրոպայում առաջին միապետը, ով կազմակերպեց վարսահարդարման մշակույթը, Ներոն կայսերն էր, ում հրամանով կայսրության բոլոր արտասահմանյան լեգիոնների մարտիկները խուզվեցին։ Երբ կոնսուլը հարցրեց հռոմեացի կայսրին, թե ինչու, ստացավ հետևյալ պատասխանը. «Ես չեմ ցանկանում, որպեսզի նրանք մտածեն, բավական է, որ նրանք պարզապես կատարեն իմ հրամաններն ու հրահանգները»։
Մեր նախնիների համար երկար մազերն առաջին հերթին խորհրդանշում էին իմաստություն։ Ձեզ երբեք չի՞ հետաքրքրել՝ ինչու են բանակում զինվորներին առաջին հերթին խուզում, 1 տարեկան երեխաների մազերը կտրում, ինչու են եկեղեցիներում կանանք գլխաշոր կապում ու վերջապես՝ ինչու էին հնդկացի մարտիկները հանում սպանված թշնամիների սկալպը։ Մազերը մարդուն հոգեկան ուժ են հաղորդում, որը պետք է, օրինակ, մտածելու ու գիտակցելու համար, դրանք էլ հենց տալիս են մարդուն այն ունակությունները, որոնց ոմանք կախարդական են անվանում։ Որքան ավելի երկար են մազերը, այնքան ավելի շատ նման ուժեր է մարդը ստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել