Քրդերը տոնում են Սիրիայի սահմանին գտնվող Քոբանի քաղաքից Իսլամական պետության զինյալներին հետ շպրտելը։

Kurdish people celebrate the expulsion of Islamic State group militants from the Syrian border town of Kobane

Լոնդոնի Ստեմֆորդ Բրիջ մարզադաշտում Չելսիի ֆուտբոլիստ Դիեգո Կոստան ոտքով կանգնում է Լիվերպուլի խաղացող Մարտին Շկրտելի որովայնին։

Chelseas Diego Costa appears to stamp on Liverpools Martin Skrtel at Stamford Bridge in London

Նյու Յորքի Անդադիլա բնակավայրի պատմական նշանակություն ունեցող առևտրի կենտրոնի շենքը, որը կանգուն էր մնացել 1918թ-ի տորնադոյից հետո, հրդեհի ճիրաններում է հայտնվել։ Պատճառը դեռևս անհայտ է։

A historic store in Undadilla , New York, that survived a 1918 tornado is consumed by a fireball. The cause is unknown.

ԱՄՆ-ի Մասաչուսեցի Մարշֆիլդ բնակավայրում ձմեռային փոթորկի հետևանքով եկեղեցին ու ճանապարհային նշանը սառույցով են ծածկվել։ Սա Ջունո փոթորկից ամենից շատ տուժած տարածքն է համարվում։

Frozen sea spray coats a road sign and a church during a winter storm in Marshfield, Massachusetts, USA.

Հետիոտնն անցնում է Փենսիլվանիայի Ջոնսթաունի Կենտրոնական զբոսայգով։

A pedestrian passes through Johnstown Central Park in Pennsylvania

Արևը շողում է Միչիգան լճի ափին կախված սառցալուլաների միջով։

The sun shines through layers of icicles hanging from the north pier near Lake Michigan

Նիգերիացի մահմեդական երիտասարդ փախստական կանայք լուսանկարվում են Չադ գետի մոտ Բագա Սոլա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի փախստականների ճամբարում։ Հունվարի սկզբից ի վեր ավելի քան 14,000 մարդ է հատել Նիգերիայի սահմանը՝ իսլամական Բոկո Հարամ խմբավորումից փախչելով։

Nigerian Muslim refugee young women look on in an UNHCR refugee camp in Baga Sola by Lake Chad

«BAFTA»-ի բրոնզե դիմակի աչքի ետևից երևում է, թե ինչպես է «New Pro Foundry»-ի տնօրեն Պատրիկ Հելլին զննում կիսավարտ դիմակը։  

Patrick Helly, managing director of New Pro Foundry is seen through an eye of a bronze BAFTA mask

Փարիզում տեղի ունեցող «Haute Couture» գարուն/ամառ 2015 նորաձևության շոուին մոդելը ներկայացնում է ֆրանսիացի դիզայներ Ժուլիեն Ֆորնիի ստեղծագործությունը։

A model presents a creation by French designer Julien Fournie

Նյու Դելիում Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերի զինվորներն ուղտերի վրա մասնակցում են «Beating Retreat» կոչվող ամենամյա արարողության փորձին։ Այս արարողությամբ ավարտվում է Հնդկաստանի հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շարքը։ Այն անց է կացվում ամեն տարի հունվարի 29-ին։

Indias Border Security Force soldiers ride their camels as they rehearse for the Beating Retreat ceremony

Ֆիլիպինների Թաալ հրաբխի մոտ գտնվող լճում ճարտարագետները փորձնական վարում են «երկկենցաղ» «Salamander» մեքենան։ Մեքենան նախագծվել է «H20 Technologies» ընկերության կողմից և կարող է անցնել թե՛ ցամաքով, թե՛ ջրով ու միտված է օգտագործվել հեղեղների ժամանակ տարվող փրկարարական աշխատանքների ժամանակ։

Engineers test-drive a gasoline-powered Salamander, an amphibious tricycle

Մյունխենի Օլիմպիկ սրահում գերմանական «Siemens» ընկերության հանդիպումից առաջ տղամարդը քայլում է դատարկ նստարանների միջով։

A man walks between empty seats ahead the shareholders meeting of the German engineering giant Siemens

Սենզու անունով 18 տարեկան գորիլլան լուսանկարվում է ԱՄՆ-ի Ալաբամա բնակավայրի Բիրմինգհեմ կենդանաբանական այգու իր տարածքում։ Կենդանաբանական այգու միակ գորիլլան շուտով կտեղափոխվի Հարավային Կարոլինայի Ռիվերբենքսի կենդանաբանական այգի։

Cenzoo, the silverback gorilla is seen in his enclosure at the Birmingham Zoo in Alabama

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել