Tert.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվահայտարարությունը վերջապես մի փոքր տարբերվում էր, իհարկե այդ տարբերությունները նյուանսների մեջ էին և երևում են  քաղաքական, գործիչների և լրագրողների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով համանախագահների վերջին հայտարարությանը:

«Սակայն դարձյալ հստակ չի բանաձևվել այն իրողությունը, որն առկա է այսօր` ով է ագրեսորը, ով է ապակայունացնում տարածաշրջանը, ով է խոցելի դարձնում տարածաշրջանը, ով է խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն գործադրում, ով է դպրոցներ գնդակոծում»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ մենք սահմանամերձ դպրոցներ ունենք, որոնք պարբերաբար գնդակոծվում են այսօր, դասերը դժվարությամբ են ընթանում: «Ո՞վ են այդ ստահակները: Մի օր, երևի, այդ սահմանամերձ դպրոցի աշակերտների հետ միասին կփորձեմ գնալ այդ համանախագահների հետ հանդիպման և ասել, որ գուցե երեխաների կրթության իրավունքն ապահովեք, եթե չի ստացվում ավելի գլոբալ բան անել, եթե չեք կարում սանձել «նավթարբուրքի» մեջ գտնվող մարդուն, գուցե, բացառապես գոնե կրթության իրավունքով զբաղվեք, այդ երեխաները գնան դպրոց, նորմալ դասեր կազմակերպեք»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել