Tert.am-ը գրում է․

Ստրասբուրգում արդեն 3-րդ օրն է  իր աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Թեև նստաշրջանի օրակարգում ընդգրկված չեն Հայաստանին առնչվող սկզբունքային հարցեր, այդուամենայնիվ, մեր պատվիրակները ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և օգտագործում յուրաքանչյուր առիթ` բարձրացնելու Հայաստանի համար օրակարգային խնդիրներ:


Հունվարի 27-ին, հայկական պատվիրակության անդամներ` Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանն ու պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն`օգտվելով ազատ քննարկման ձևաչափում իրենց տրամադրված ելույթի իրավունքից, անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդրին:


ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որը  ժամանակի սղությամբ պայմանավորված, թեև չի հնչեցվել, բայց գրավոր կերպով Վեհաժողովին է ներկայացվել` ուշադրություն հրավիրելով ցեղասպանության 100-րդ տարելիցի, Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից պատմության հետ առերեսվելու ցանկության բացակայության, թուրքական դիվանագիտության պատմական զեղծարարության և դրանից բխող մտահոգությունների շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել