Մեր զորամասի շտաբի պետը մի հատ դարակազմիկ կերպար էր, ու ով իմ հետ ծառայել ա, կհաստատի, որ իրա նման տիպաժ քիչ ա հանդիպում։ Ուրեմն, մեր շտաբի պետը կռվից մնացած կանտուզիա ուներ ու ասում էին՝ դրա պատճառով մտքերը լավ ձևակերպել չէր կարողանում, ինչի արդյունքում շատ կազուսային պահեր էին լինում, որոնցից քիչ էր մնում պլացի վրա ծիծաղից մեռնեինք։

Ասենք ինքը մի տեսակ էլ խոսում էր, գումարած դրան՝ մի հատ նենց լեքսիկոն լիներ, ոնց որ հումորային ամսագրից լիներ։ Եթե մի կողմ դնենք ցենզուրայի մեջ չտեղավորվող էպիտետները, ապա մեր շտաբի պետի ամենասիրած երկու արտահայտություններն էին. «Կտշեմ, կթռնես Խոջալու», «էտ դա վաբշե ա» ու իրա կառոննին՝ «Հիվանդ լակոտ/լակոտներ»։ Ընդ որում, «Հիվանդ լակոտ»-ը տարբեր իմաստներ ու տարբեր աստիճաններ ուներ։ Այն կարող էր խորհրդանշել զայրույթ, հիասթափություն, փաղաքշական վերաբերմունք, անտարբերություն և այլն...

Զորքի սիրած բաներից մեկը, երբ մեր շտաբի պետը պլացի վրա սկսում էր ծանոթացնել մեզ համաբանակային հրամաններին, որոնք, որպես կանոն, ինչ-որ միջադեպերի հետ էին կապված լինում։ Մի անգամ օրինակ՝ Ջաբրայիլի կողմերը պոստում ինչ-որ չպայթած ական էին գտել, սկսել էին բզբզալ, ու այն պայթել էր, արդյունքում հինգ զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, ու դրա առնչությամբ հրաման էր արձակվել, որին պետք է ծանուցեին նաև բոլոր այլ զորամասերում։ Հիմա մեր շտաբի պետը ներկայացնում ա մեզ.

«Ըըըըըը... Հիվանդ լակոտներ, տեսեք, թե հինչ ա եղել... Ուրեմն N պաշտպանական շրջանում ձեր նման ըըըըըը հիվանդ լակոտներ անծանոթ երկաթի կտոր են գտել ու սկսել են խաղալ։ Ինչի՞, որովհետև ձեր նման ըըըըը հիվանդ լակոտներ են։ Արդյունքում, անծանոթ երկաթի կտորը պայթել է... ըըըը, տեղում 5 հոգի վնասազերծվել ա» ։ՃՃՃՃ

Պարզ ա, որ էս պատմությունն օրվա կապակցությամբ հիշեցի։ Իրականում այն անձամբ իմ համար խորհուրդ ունի. բանակը պատկառանք միշտ էլ վայելել ա։ Խորհրդային շրջանում էլ։ Բայց նույն խորհրդային բանակի պարագայում չենք կարող ասել, որ բանակը ժողղովուրդը սիրում էր այնպես, ինչպես մեր բանակն են սիրում՝ հարգելուց բացի, ու որ հատկանշական է՝ ամենաշատը բանակը սիրում են բանակում ծառայածները, որովհետև մեզանից յուրաքանչյուրը բազմաթիվ նման զավեշտալի պատմություններ կպատմի, իսկ դժվար ու նեղ պահերն արագ ջնջվում են հիշողությունիցդ։

Շնորհավոր 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել