Մեր օրերում հաճախ է խոսք գնում այն մասին, որ մենք` հայերս, չունենք ազգային գաղափարախոսություն, որը կուղենշի մեր զարգացումն ու գոյատևման տեսլականը: Իմ խորին համոզմամբ՝ այդ գաղափարախոսությունն ու պաշտամունքի առարկան պետք է լինեն հայկական զինված ուժերը: Իհարկե, վերջին շրջանում Բանակի մեծարման ու փառաբանման ուղղությամբ բավականին առաջընթաց եմ նկատում, սակայն դա պետք է հանրային մասշտաբներ ընդունի: Հայկական հողի վրա ամենամեծ հարգանք վայելողը պետք է լինի զինվորական համազգեստ կրողը` գեներալից մինչև շարքային զինվոր: Բանակի ֆենոմենը պետք է լինի անձեռնմխելի բոլորի համար, նույնիսկ նրանց, ովքեր պետական ինստիտուտներին վարկաբեկելու համար գումար են ստանում, ի վերջո մեր երկրին ն պետք է մի բան, որը վեր է ամեն ինչից, ու այս պարագայում, կներեք, բայց Բանակից անդին ես ոչինչ չեմ տեսնում, որն արժանի է նման մեծարանքի: Դա միակ իրական գործոնն է, որը երաշխավորում է մեր ապագան: Զինվորականը պետք է զգա իր բացառիկ դիրքը հասարակության մեջ, զինվոր լինելը պետք է դառնա մեծագույն պատիվ, բանակ գնալը` սպասված իրադարձություն յուրաքանչյուր տղամարդու կյանքում, իսկ հունվարի 28-ը` ամենակարևոր և ամենաշուքով նշվող տոնը Հայաստան աշխարհում:
Տոնդ Շնորհավոր, Հայ Զինվոր, թող Աստծու օրհնանքը քեզ պաշտպանի, ու թող թշնամու գնդակը քեզնից հեռու թռչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել