40 րոպե առանց ՖԲ-ի

Մեր պատվիրակությունը փայլել է ԵԽԽՎ-ում, բացի հզոր և ազդեցիկ ելույթներից, որոնք շատ տեղին են եղել ու հստակ մշակված, մեր պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանին ԵԽԽՎ բյուրոն հաստատել է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Սա ևս մեկ քայլ առաջ է Եվրոպական ընտանիքում մեր դերի բարձրացման հարցում:

Երեկ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն էր: Մեր պետությունն ու հայերը լավ են հասկանում այն ցավը, որը ապրում են Հրեաները: Նրանք էլ են դարձել իրենց կրոնի ու ռասայական պատկանելիության զոհը: Օսվենցիմի ճամբարում 1 միլիոնից ավել հրեաներ հրի մատնվեցին և խեղդվեցին գազային առանձնացված համալիրներում: Այնտեղ էլ մեր ու մանուկ հաշվի չէին առնում: Հրեաներն այս ամենը պետք է հաշվի առնեն ու դատապարտեն 20-րդ դարասկզբի հայերի կոտորածը:

Երեկ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կրկին ոտքի էին կանգնել, ոտքի էին կանգնել նաև նաիրիտցիները: Այս երկու խմբերի մարդկանց հարցերը պետք է լուծվի, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքները պահել: Երեկ Առևտրականների շարքերում, ըստ տարածված լուրերի, ԲՀԿ ակտիվիստներ կային: Դա անընդունելի է քաղաքացիական պայքարում, ու պետք չէ քաղաքականացնել այն հարցերը, որոնք քաղաքական չեն: ԲՀԿ ջան, մի արա տենց, սիրուն չի:

ՖԲ-ն էլ տենց մի 40 րոպեով երեկ սատկեց, ես արդեն հույսս կտրել էի ու ուզում էի «Թվիթերը Երեկ» գրել, բայց լավ պրծանք՝ ՖԲ-ի աշխատանքը կարգավորվեց: Ցուկեր ջան, բա քեզ սազում ա՞, 5 ամսվա մեջ 2-րդ անգամ ՖԲ-դ սատկում ա: Հա, մեկ էլ ես հավատացած եմ, որ երեկ աշխարհում հաստատ նենց խփնվածներ կլինեն, որ ՖԲ-ի խափանման պատճառով մահափորձ արած կլինեն կամ հենց ինքնասպան եղած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել