Մինսկի խումբը երեկ տարածած հայտարարությունում սուր մեսիջներ է ուղարկել Ադրբեջանին՝ կոչ անելով չխախտել հրադադարի ռեժիմը՝ դրանով իսկ կատարելով հանձն առած պարտավորությունները Մինսկի համանախագահ երկրների նկատմամբ: Այդ հայտարարության մեջ ուշագրավ է ևս մեկ դրվագ, երբ Մինսկի խումբն ուղղակի Ադրբեջանի սուլթանին խորհուրդ է տալիս Մինսկի խմբին խորհուրդներ տալու փոխարեն սեփական պարտակավորվածությունները կատարել: 
Մինսկի խմբի նմանատիպ հայտարարությունը Հայաստանի դիվանագիտական կառույցի արդյունավետ աշխատանքի հստակ արգասիքն է, և բոլոր նրանք, ովքեր շտապողաբար կամ քաղաքական շահեր ունենալով՝ քննադատում են Հայաստանի արտգորրծնախարարին, այս հայտարարարությունից հետո կհասկանան, որ իրենք ուղղակի շտապել են: 
Ադրբեջանն անընդհատ փորձում է պատերազմ սանձարձակել, և դա չի ստացվում նաև այն պատճառով, որ սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքում արդյունավետ է աշխատում Հայաստանի արտաքին գերատեսչությունը՝ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Առանց արդյունավետ դիվանագիտության երբեք խաղաղություն չի կարող լինել:

Հ.Գ. Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի շրջանակներում կարելի է ֆիքսել, որ մեր դիվանագիտական բանակն ուղղակի առաջին գծում պայքար է տանելու թուրքական, ադրբեջանական և նրանց դաշնակից պետությունների դիվանագիտական հնարքների, կեղծիքների, ստորությունների դեմ, և այս պարագայում մեր դիվանագիտական կորպուսին ոչ թե պետք է քննադատել քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, այլ պետք է նրանց աջակցել Հայաստանը և Հայաստանի շահը լավագույնս ներկայացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել