Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով, առողջության հաշվին կարողացան բանակաշինության գործում անուրանալի դեր ունենալ: Ցավում եմ, որ այդ մարդկանցից շատ շատերն այսօր սոցիալապես վատ վիճակում են հայտնվել, ոմանք հետապնդվում են քաղաքական հայացքների համար, իսկ ոմանք էլ ներթափանցելով իշխանական ճամբար` շատ հաճախ իրենց զինակիցներին են անհարմար դրության մեջ գցում:

Հայոց բանակի ստեղծման համար ես շնորհակալ եմ միմիայն այն մարդկանց, ովքեր բանակ ունենալու համար չունեցան ընտանիք, էլ չեն տեսնում իրենց ընտանիքի անդամներին, չեն կարող իրենց երեխաներին, այսօր արդեն թոռներին ուղեկցել դպրոց: Մնացած բոլորն իմ շնորհակալության կարիքը չունեն:

Բանակը ոչ Յուրի Խաչատուրովն է, ոչ Հայկազ Բաղմանյանը, ոչ Քոչունցը և ոչ էլ այլ մարդ:

Տոնդ շնորհավոր, զինվոր, թյուրիմացություններ բոլոր երկրների բանակներում էլ կան, մոտ է այն օրը, երբ կմաքրվեն ավգյան ախոռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել