«Որոշ տեղեկությունների համաձայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ ու աշխատավարձի գումարները «փոխհատուցելու է պաշտոններով»:

«ՉԻ» - Զավեշտն այն է, որ այդ հիմնարկների (կոնյակի գործարան, «Հարթակ» թերթ և այլն) աշխատողներից ոմանք լրջորեն հավատում են այդ հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու եւ իրենց պաշտոններ տալու»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել