Ուղղակի ապշում եմ, երբ որոշ մարդիկ Սեյրան Օհանյանին համարում են լավ նախարար:
Արա, ինչպե՞ս կարող է մի նախարար լավ աշխատել, երբ ամբողջ պետ. բյուջեի փողերը լվանում են ՊՆ-ում, երբ ամենամեծ կաշառակերությունն ու թալանը տեղի է ունենում ՊՆ-ում, երբ հաստավիզ գեներալներն ու գրեթե ամբողջ սպայական անձնակազմը, տզրուկի նման բանակի արյունը ծծելով, միլիարդներ են դիզում, երբ ողջ տեխնիկան կիսասարքին է, իսկ ՊՆ ղեկավարությունը հազարավոր դոլարների արժողությամբ ջիպերով են ֆռֆռում, երբ...
Հ.Գ. Հայաստանի ամենակոռումպացված ու հանցագործ կառույցն այսօր ՊՆ է՝ իր ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Եթե մենք բանակի 23-րդ տարեդաձի շեմին չխոսենք այս մասին ու ջայլամի քաղաքականություն վարենք, վաղը շատ թանկ ենք վճարելու սրա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել