Ստրկամտությունից ողջ ժողովրդին ազատելու միակ ճանապարհը գտել են հրեաները, և դա իրագործել է հրեաների նահապետներից Մովսեսը: Նա հրեաներին 40 տարի քարշ տվեց Սինայի անապատում, և դա այն դեպքում, որ Եգիպտոսից Իսրայել հասնելու համար պահանջվում է ընդամենը երեք ամիս` եթե գնում ես ողջ ժողովրդով. դա հաշվարկված է: Իսրայել մտան միայն նրանք, ում տարիքը Եգիպտոսից դուրս գալու պահին ցածր էր 20-ից: Այսինքն` դեռ ստրկամտությունը չէր հաստատվել դրանց ուղեղում և հոգիներում: Դժբախտաբար, մենք չենք կարող օգտվել այդ տարբերակից. ուրիշ Հայաստան այս պահին չկա (գոնե Կիլիկիան լիներ` Ճ), և այդ պատճառով էլ ես դեռևս չգիտեմ, թե ինչով կարելի է փոխարինել Սինայի անապատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել