Ուկրաինայի Ռադան այսօր Ռուսաստանը ճանաչել է որպես ագրեսոր պետություն, այն դեպքում, երբ Ուկրաինայի իշխանությունը զավթած մի խումբ արկածախնդիրներ պառակտեցին սեփական պետությունը՝ պատերազմ հրահրելով սեփական ժողովրդի նկատմամբ, մինչդեռ Դոնբասի և Լուգանսկի բնակիչներն ընդամենն առաջ էին քաշում երկու պարզ հարց. ռուսաց լեզվի երկրորդ պետական լեզու հռչակելու խնդիրը (ի դեպ, այս ռեգիոնում ապրում են հիմնականում ռուսներ և բնականաբար, խոսում են ռուսերեն) և Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնելու հարցադրումը: Որտե՞ղ է այս ամենում Ռուսաստանի ագրեսիան: 
Հ.Գ. Ուկրաինայի նոր իշխանություններն իրենց իշխանությունն արդարացնելու համար 100-ից ավելի մարդկային կյանքեր խլեցին մայդանի ժամանակ, իսկ այսօր Դոնբասի և Լուգանսկի մարտերում տարբեր տվյալներով զոհերի թիվն անցել է 5000-ից, բայց դեռ պատերազմը չի ավարտվել:
Միգուցե արժե՞ր, որ Յակուկովիչն ուժով ցրեր մայդանը և չզիջեր իշխանությունը, այդ դեպքում զոհերը հաստատ ավելի քիչ կլինեին, Ղրիմը կմնար Ուկրաինային, իսկ քաղաքացիական պատերազմ չէր լինի:
Երբ արկածախնդիրները գալիս են իշխանության, նախ և առաջ տուժում է սեփական պետությունն ու ժողովուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել