Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։ Այս տարի լրացավ Հայոց բանակի 23-ամյակը։ 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
«Զինված ուժեր չունենալը թերեւս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետեւանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է «ժողովրդական բանակ»։ «Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը»:
Տա Աստված, որ Հայոց բանակի զինվորներն ու սպաներն իրենց մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեն միայն զորավարժությունների ժամանակ և ստիպված չլինեն դրանք կիրառել պատերազմի դաշտում:
«Վստահորեն կարող եմ նշել, որ Հայոց բանակն իր անցած 23-ամյա ճանապարհին ապացուցել է մի քանի անգամ, որ ունակ է լինել մեր ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորը»։ Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի ու հայ զինվորների կողմից:
Մեր բոլորիս պարտքն է գիտակցել, որ եթե յուրաքանչյուրս ինչ-որ չափով, մեր հոգու ուժով զորակցենք հայոց բանակին, այն էլ ավելի կամրանա, դրանով իսկ կամրապնդվի ժողովրդի հույսն ու վստահությունը՝ իհարկե գիտակցելով, որ այն հողն ու այն անկախ արևածագը, որ դիմավորում ենք, պարտական ենք մեր սահմանում կանգնած և կյանքի գնով պահպանող, թշնամու առջև գտնվող մեր եղբայրներին: Նրանց շնորհիվ է, որ 2015 թվականի թշնամու դիվերսիոն խմբերը դուրս են շպրտվում և ամոթալի պարտություն կրում: Սրանք բոլորը մեր եղբայրների արիության շնորհիվ է: 
Շնորհավորում եմ բոլորիս բանակի 23 ամյակի առիթով: Ուրախ ենք, որ մեր բանակը տարեցտարի զորանում ու կատարելագործվում է: Հավատում ենք, որ միայն այսպիսի բանակ ունեցող ազգը կարող է հարատևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել