Ինչպես գիտենք, կառավարությունը հոկտեմբերի 9-ին որոշում կայացրեց հետաձգել պարտադիր գույքագրման պահանջը 2014թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակից մինչև 2015թ. փետրվարի 1-ը` միևնույն ժամանակ տոկոսադրույքը պահպանելով արդեն սահմանված 1%-ի չափով:

Այս հարցի հետ կապված այս օրերին կառավարության դիմաց հավաքվել են ՓՄՁ ներկայացուցիչները, ովքեր պահանջում են օրենքի կասեցում:

Խնդիրը քննարկելու և քաղաքացիների պահաջը լսելու համար վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ակցիայի մասնակիցներին բարձրանալ կառավարության շենք և խնդիրը քննարկել այնտեղ, սակայն ժողովուրդը, չցանկանալով ընդունել առաջարկը, շարունակում է պահանջել, որ վարչապետն իջնի և հենց տեղում ծավալի քննարկումները:

Ակնհայտ է, որ, եթե անգամ Հովիկ Աբրահամյանը կատարեր ժողովրդի պահանջը, և քննարկումները ծավալվեին դրսում, դա ոչ մի լուծում չէր տալու խնդրին, քանզի բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ բողոքի ակցիա իրականացնող ժողովրդի մեջ ինչ-որ բան քննարկելը և լուծման եզրեր գտնելը, մեղմ ասած, հնարավոր չէ:

Իսկ ու՞մ է ձեռնտու, որ ժողովուրդը, ցանկանալով ստանալ իր խնդրի լուծումը, չգնա քննարկումների, այլ մնա դրսում` ձևավորելով բողոքի անընդհատ ակցիաներ: Հիրավի, ոչ ժողովրդի մասին մտածող և ժողովրդի խնդրով անհանգստացող մարդկանց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել