Այսօր գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: 
ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և կարևորել դրանց շարունակական խորացումը:

Վերջիններս գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության մակարդակից և ընդգծել, որ այդ մակարդակին պետք է հասցնել նաև առևտրատնտեսական համագործակցությունը:

Մասնավորապես, անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը կարևորել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, գոհունակություն հայտնել հանձնաժողովի վերջին: Բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել