Ընդդեմ ստրկամտության ֆեյսում ստատուս է գրում ասենք 50-100 հոգի, դրանց ընդհանուր առմամբ մի 500-1000 մարդ լայք է տալիս և քոմենթ անում: Ինչու այդքան. որովհետև գրառողներն էլ են լայք տալիս, ու նույն մարդը լայք է տալիս նաև տարբեր ստատուսներին. մոտավոր թվեր եմ ասում, քանի որ ճշգրիտը չգիտեմ: Կարծես թե քիչ չի, բայց եթե հաշվի ես առնում ՖԲ-ի հայաստանյան օգտատերերի քանակը՝ ավելի քան 300.000, ապա ստացվում է 1 տոկոսից էլ պակաս: Այսինքն՝ հասարակության ամենաակտիվ մասի, որը կազմում է դրա 10-20 տոկոսը (հանած փոքրերին ու շատ մեծերին ու նաև բացակայողների որոշակի մասին), մեկ հարյուրերորդ մասը: Ինչ-ինչ պատճառներով շատ ավելի փոքր մասն է դուրս գալիս փողոց: Ու հետո էլ բողոքում ենք մեր իշխանություններից. նրանք վայելում են հասարակության գերակշիռ մեծամասնության եթե ոչ ակտիվ, ապա գոնե պասիվ համակրանքը, քանի որ ունեն նույն արժեհամակարգն ու նույն աշխարհայացքը: Դե գնա ու ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել