Ասում են` ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի փոխվարչապետ Բ. Արընչին «թուքումուր խորհուրդ» են տվել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային նստաշրջանում քննվել է Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի ազատության վիճակը, որտեղ թուրքական կողմը ներկայացրել է փոխվարչապետը: Կողմերն իրավունք ունեն այս ձևաչափում նաև առաջարկություններ-հարցադրումներ ներկայացնել այսպես ասած պատասխանող կողմին: Հայաստանի շրջափակումը վերացնելու վերաբերյալ հայաստանյան ներկայացուցչության առաջարկ-հարցադրումը համարվել է անհիմն, քանի որ Վրաստանի ու Իրանի միջոցով տրանզիտ կապն ապահովվում է, չվերթներ են իրականացվում: Հայաստանի պատվիրակության կողմից առաջարկ է ներկայացվել Հ. Դինքի սպանության հետ կապված բազմակողմանի հետաքննության անցկացման վերաբերյալ, որին ի պատասխան` Արընչը նշել է Դինքի սպանությանն առնչվող Էրդողանի վերջին ուղերձի կարևորությունը՝ որպես այդ գործում թուրքական պետության հետևողականության դրսևորում: Նա չի մոռացել նաև նշել, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի տեսլականը բարեկամությունն ու խաղաղությունն է: Մի քանի երկրներ էլ առաջարկել են Թուրքիային օրենսդրական բարեփոխումներ իրականացնել «LGBT» իրավունքների ապահովման համար::)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել