Արևմուտքը ցանկանում է նոր տնտեսական սանկցիաներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ հարվածելով ռուսական բանկային համակարգին, ինչը, բնականաբար, ծանր հարված է լինելու Ռուսաստանի տնտեսական կյանքին, և բնական է, որ այն անպատասխան չի մնալու: Դմիտրի Մեդվեդևն արդեն իսկ հայտարարել է, որ պատասխան հարվածը լինելու է շատ ավելի բիրտ: Փաստացի Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակվում է մեծանալ և, այնուամենայնիվ, Արևմուտքը ցանկանում է ծնկի բերել Ռուսաստանին: Ռուսաստանն այս քայլերի արդյունքում մեկուսանալու և փակվելու է իր դաշնակիցների ու համախոհների հետ ընդհանուր տնտեսական համակարգում, ինչը նշանակում է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև նոր երկաթյա վարագույր է իջնելու:
Արևմուտքը երկար տարիներ պայքարեց Սովետական միությունը փլուզելու համար, բայց այսօր ստիպում է Ռուսաստանին ստեղծել նոր «Սովետական միություն» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել