Tert.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահների հանդիպման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ  Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրյուն և Իգոր Պոպովն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում և հայ ադրբեջանական սահմանագծում արձանագրվող դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցնում են նաև զոհերի: Համանախագահներն ընդգծել են դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բռնությունների աճը և դրանց դադարեցման անհրաժեշտությունը, կարևորել վստահության վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելուն ուղղված քայլերի իրականացումը: Համանախագահները Մամեդյարովին հիշեցրել են Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել