Դիմում եմ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը՝ հերթական անգամ բազմահազար ուղևորների այսօր փաստի առաջ կանգնեցնելու կապակցությամբ: Ո՞ր մի «խելոք» պաշտոնյայի մտքով է անցել, որ 8-10 հազար բնակչություն ունեցող Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչներին զրկի փոխադրամիջոցից (խոսքը 35 երթուղու փոփոխության մասին է), հարգելի «իմաստուն» չինովնիկներ, էդ որ պատճառաբանում եք, որ ուղևորահոսքը պակասել է, մոռացել ե՞ք, որ այսօր բուհերում քննաշրջանն է, սիստեմատիկ դասապրոցեսը կսկսի փետրվարի 10-ից, թե՞ դուք երբևէ ուսանող չեք եղել, միանգամից չինովնիկ եք դարձել, թաղամասի հազարավոր ուղևորներ խիստ վրդովված են, 1-2 ամիս առաջ էլ նրանք զրկվեցին 51 միկրոավտոբուսային երթուղուց, այսպես տրանասպորտային հարց չեն լուծում: Պետք է այդ չինովնիկներին վաղ առավոտյան ժամերին ստիպել հասնել իրենց ընտրած վայրը թափառող շների, խավարի պայմաններում, որ իրենց մաշկի վրա զգան, որ ժամիշխանական որոշումն անհեթեթություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել